18:37 07.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը:
Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազար դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է ջրամատակարարման և օդափոխման համակարգ:
Մանկապարտեզի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 65%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%: Իսկ խմբասենյակների գույքն ապահովվել է «Focus on Children Now-FCN» կազմակերպության կողմից: Նշվել է նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխայի բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է տրվել:
Շնորհավորելով արաքսցիներին մանկապարտեզի վերաբացման կապակցությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին մարզում լայն թափով մանկապարտեզաշինությանը և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և նման միջոցառումներն աշխատանքային օրակարգի մաս են դառնում.
«Ուրախալի է, որ պարբերաբար մասնակից ենք դառնում համայնքային կյանքում մեծ կարևորություն ունեցող նման միջոցառումների և արձանագրում, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում չգործող, չվերանորոգված մանկապարտեզները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում վերաբացվում են կամ նորերն են կառուցվում»:
Մարզպետն անդրադարձել է նաև Արաքս միավորված համայնքում հաշվետու տարում նախատեսվող ծրագրերին՝ տեղեկացնելով, որ համայնքային ղեկավարությունը շուրջ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով հավակնոտ ծրագրային հայտեր է ներկայացրել: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ կառավարության աջակցությամբ արվում է հնարավորը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում համայնքներում լուծվեն կենսական նշանակության խնդիրները:
Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում՝ 23․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...