Ղազանչիի խմելու ջրի բնական աղբյուրներից է սնվում Շիրակի մարզի 70%-ը, բայց ղազանչեցիները ջուր ստանում են խիստ գրաֆիկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ղազանչիի խմելու ջրի բնական աղբյուրներից է սնվում Շիրակի մարզի 70%-ը, բայց ղազանչեցիները ջուր ստանում են խիստ գրաֆիկով

19:58 07.06.2022

Ղազանչիի բնական աղբյուրների սառնորակ խմելու ջրից են սնուցվում Գյումրիի մոտ 70%-ը և հարակից մի քանի բնակավայրեր։ Ջրի պաշարները թեև անսպառ չեն, բայց մարզի մեծ մասին խմելու ջուր մատակարարող Ղազանչիի տնտեսությունները ջուր ստանում են գրաֆիկով, երբեմն էլ անջուր են մնում։ Տասնամյակներ առաջ, երբ գյուղը մոտ էր բնական աղբյուրներին, ջրի դեֆիցիտ չեն ունեցել և ինքնահոս եղանակով շուրջօրյա ջուր են ստացել: 90-ականներից հետո ջրամատակարարումը գյուղում դարձել է պոմպերի միջոցով և սահմանված գրաֆիկով։ Իսկ վերջին տարիներին մնացել են մեկ պոմպի հույսին։ Ամռան ամիսներն են, ու ջրի խնդիրն հիմա ավելի է սրվել:

Ղազանչի գյուղի բոլոր տներում տարին բոլոր նույն  վիճակն է։ Մաքուր ջրի բնական աղբյուրներն իրենց գյուղում են, բայց իրենք անջուր են։ Օրվա մեջ ժամով է հասնում, կենցաղային հարցերը կարգավորելու համար տան կանայք էլ ջրի օգտագործման իրենց գրաֆիկն են մշակել։ Դույլերը, մեծ ու փոքր ջրի տարաները տան երեսից անպակաս են, կուտակում են, որ ջրի պակասը շատ զգալի չլինի։

«Այսօր մեր ջուրը եկել է 11 անց կես, էդպես ուշ է գալիս ու շատ շուտ կտրվում է, մինչև իրիկունը ժամը 6-ը կանջատվի, ո՛չ կարող ենք լվացք անել, ո՛չ լողանալ, մանավանդ ամռան ամիսներին հնարավոր չէ, տունն անչափահաս կա, ամեն դեպքում, ջուրը պետք է առաջնահերթ, իսկ ձմեռը ավելի սարսափելի վիճակ է»,- դժգոհում են Ղազանչիի բնակիչները։

Ղազանչիի ջուրն իր սառնությամբ ու համով Հայաստանում լավագույն բնական ջրային պաշարն է համարվում։ Խորհրդային տարիներին գյուղը ջրի խնդիր չի ունեցել, եղել է, այսպես ասած, արտոնյալ բնակավայր։ Սակայն երբ 60-ականներին գյուղը բուն ջրաղբյուրների մոտից մոտ 2 կիլոմետր տեղափոխվել ու հիմնվել է ներկայիս վայրում, զրկվել է սեփական պաշարներից օգտվելու հնարավորությունից։

«Երբ գյուղը 1967 թվականին տեղափոխեցին, ջրի ակունքների վրա էր նստած, էդ գիծը առանց պոմպի՝ ինքնահոս եղանակով, վայրկյանում 1200 լիտր ջուր էր մղում, բայց հիմի մեզի օրը 200 լիտր էլ ջուր չեն տա։ Մինչև անցյալ տարի 2 նասոս էր, մեկը թողեցին, ըսին՝ 12 ժամ գրաֆիկով ջուր կտանք, բայց 6-7 ժամ էլ չեն տա։ Հիմա բարձրանանք սարի թաղ, դուք տեսեք՝ ժամը 2-ին արդեն ջուր չկա»,- պատմում են գյուղի հնաբնակները։

«Հին գյուղից ջուրը գալիս է պոմպերով, առաջ ունեցել ենք 2 պոմպ, ինչը բավարարել է որոշ չափով գյուղի պահանջները, բայց հիմա աշխատում է 1 պոմպ ու  չի բավարարում, որ գյուղը լիարժեք ջուր ունենա ամբողջ օրը»,- նշում է Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանը։

 

Իր բարձրադիր դիրքի պատճառով գյուղի ջրամատակարարումն ինքնահոս եղանակով ապահովելն հիմա անհնար է: Մոտ 630 բնակիչ ունեցող Ղազանչին  ընդամենը մեկ պոմպով ջուր ստանում է նաև մաշված խողովակաշարով, իսկ դրա հետևանքն էլ մեծ ջրակորուստներն են։

Ղազանչեցիները 30 տարի է՝ նույն բողոքն են անում, ասում են, թե իրենց գյուղի բնական աղբյուրների ջուրն իրենց գոնե թանկ չծախեն, կամ էլ ջուրը ժամով չտան։  Ջրի խնդիրը կկարգավորվի, եթե համայնքը կրկին այն ստանա 2 պոմպերի միջոցով։

«Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ, սակայն, այս հարցում իր բացատրությունն է տվել գյուղացիներին՝ ասելով, թե պոմպերի շարժիչները հսկայական էլեկտրաէներգիա են ծախսում, իսկ 2 պոմպ աշխատեցնելու դեպքում էլեկտրաէներգիայի ծախսը համարժեք չի կարող լինել սպառած ջրի ծախսին։ Ղազանչին էլ, որպես փոքր համայնք, այդ ծախսերը փակել չի կարող։ Ամեն անգամ բողոքների դիմաց գյուղացիները նույն պատասխանն են ստացել, բայց ևս մեկ պոմպ ավելացնելու հարցը չի լուծվել, քանի որ համայնքի ղեկավարությունից երաշխիքներ չեն հնչել, որ էլեկտրաէներգիայի ծախսերը իրենց միջոցների հաշվին հնարավոր է փակել, որի հետևանքով Ղազանչին շարունակում է ջուր ստանալ գրաֆիկով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

12:33 23.11.2024

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

Առնվազն 596 հազար փախստական ​​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

12:18 23.11.2024

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

12:09 23.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:   ...

BACK_TO_TOP