Ճապոնացի գիտնականները լույս են սփռում այլմոլորակային կյանքի առեղծվածի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Ճապոնացի գիտնականները լույս են սփռում այլմոլորակային կյանքի առեղծվածի վրա

23:15 12.06.2022

Ռյուգու աստղակերպի հողում ամինաթթուների առկայությունը տեսականորեն կարող է վկայել Երկրից դուրս կյանքի գոյության մասին, ասում է Յոկոհամա նահանգի համալսարանի աստղակենսաբանության պրոֆեսոր Քենսեյ Կոբայաշին:

«Այն փաստը, որ ամինաթթուները հայտնաբերվում են աստղակերպերի խորքերում, մեծացնում է հավանականությունը, որ այդ օրգանական միացությունները Երկիր են եկել տիեզերքից:

Կյանքը կարող էր առաջանալ տիեզերքի ավելի շատ վայրերում, քան մենք կարծում էինք նախկինում»,- բացատրել է նա:

«Հայաբուսա-2» տիեզերական զոնդի կողմից Ռյուգու աստղակերպից ստացված հողի նմուշները հայտնաբերել են ավելի քան 20 տեսակի ամինաթթուներ, գրում է թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության հայտարարությունը։

Այս հայտնագործության շնորհիվ մասնագետներն առաջին անգամ կարողացան ապացուցել, որ օրգանական միացություններ կան տիեզերք  թափվող  աստղակերպներում, նշում է նյութը։ Գիտական ​​տեսություններից մեկի համաձայն՝ ամինաթթուները տիեզերքից Երկիր են եկել երկնաքարերի հետ։

«Հայաբուսա 2» տիեզերական զոնդն ուղարկվել է Ռյուգա աստղակերպ 2014 թվականին։ Այն գտնվում է Երկրից 340 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Նրա տրամագիծը մոտ 900 մետր է։ «Հայաբուսա-2»-ի հավաքած հողային պարկուճը պարունակում էր սև ավազ և գազ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցը

20:20 26.04.2025

Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […] ...

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

20:10 26.04.2025

Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […] ...

SHANTNEWS

20:00 26.04.2025

SHANTNEWS

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

BACK_TO_TOP