18:33 06.06.2022
Վերջին երեք տարվա մեջ Շիրակի մարզի Լեռնուտի միջնակարգ դպրոցը վերջապես շրջանավարտ ունեցավ։ Միակ շրջանավարտի համար այսօր հնչել է Վերջին զանգը։ 12-րդ դասարանի միակ շրջանավարտը Աբրահամ Մելոյանն է։ Իսկ ընդհանուր առմամբ դպրոցում ավարտական միջոցառումը տարրական, միջին և ավագ դասարանների 1-ական աշակերտների համար էր։
Մոտ 80 բնակիչ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 14 աշակերտ։ Դպրոցը 1990 թվականից հետո գործում է տնակում, որտեղ պայմանները խիստ վատն են, պատերն ու հատակը՝ քայքայված։ Լեռնուտի միջնակարգ դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետը, ապա շրջել է տնակային դպրոցի դասարաններում, տեսել պայմանները։
«Շենքային պայմանները, դպրոցի խորդուբորդ ճանապարհը խնդիրներ են, որոնք բովանդակության վրա իրենց ազդեցությունը թողնում են։ Բայց ես վստահ եմ, որ մեր միակ շրջանավարտը՝ ի դեմս փայլուն պատանու, մեր ապագան կերտողն է լինելու, և ինքն էլ, երբ գա ժամանակը ու պետական պաշտոններ զբաղեցնի, հոգատարություն կցուցաբերի իր ծննդավայրի դպրոցի նկատմամբ»,- իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Ուրախ եմ, որ նոր կյանք եմ մտնում, բայց տխուր եմ, որ էս հրաշալի միջավայրից գնում եմ։ Չնայած դպրոցի շենքային պայմանները լավը չէին, բայց մենք մեր դպրոցը չէինք կարող թողնել ու ուրիշ տեղ գնալ»,- նշում է Լեռնուտի միակ շրջանավարտ Աբրահամ Մելոյանը։
Ցուրտ ձմեռը, քամիներն ու քայքայված տանիքից ներս լցվող անձրևաջրերը երբեմն դասերն ընդհատելու պատճառ են դառնում։ Նույն շենքի մեջ է տեղակայված է նաև վարչական կենտրոնը, գյուղի բուժկետը։ Շենքային վատ պայմանների պատճառով շատ ծնողներ երեխաներին գյուղի դպրոցից տեղափոխում են Գյումրիի կրթօջախներ։
«Ներկա պահին Գյումրիի դպրոցներ է հաճախում 10-12 աշակերտ։ Նրանք կարող էին մեր դպրոցում սովորել, եթե մենք էլ նորմալ պայմաններ ունենայինք։ Դուք պատկերացրեք երկհամակազմ դասարան, որտեղ պարապում են 2 տարբեր առարկաներ, հնարավորություն չկա նույնիսկ դասարաններն առանձնացնել»,- նշում է դպրոցի տնօրեն Արմեն Կոստանյանը։
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...
21:51 08.04.2025
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...
21:36 08.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...
21:24 08.04.2025
Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա խուսափել առևտրային պատերազմի նոր փուլի ռեցեսիայից, որն առաջացել է ԱՄՆ վարչակազմի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ։ «Առևտրային պատերազմները շատ բացասական ազդեցություն են ունենում: Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը պարտվում են: Ինձ հատկապես մտահոգում է ամենախոցելի զարգացող երկրները, որտեղ ազդեցությունն (խմբ.առևտրային պատերազմի) ավելի […] ...
21:13 08.04.2025
«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […] ...