Գյումրիում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի հանրապետական հուշամրցաշարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+11.09 oC

Գյումրիում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի հանրապետական հուշամրցաշարը

18:12 06.06.2022

Հունիսի 6-8-ը Գյումրիում անցկացվում է Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մրցաշար։ Սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը 1997-2005 թվականներին եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը։ Իսկ 2006-2010թթ․-ին՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր մարզչական գործունեության ընթացքում Աշոտ Մխիթարյանը տվել է սպորտի 34 վարպետ, 12 միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նրա անձնական սաները միջազգային ստուգատեսներում նվաճել են 100-ից ավելի մեդալներ։ Իսկ անկախ Հայաստանի  պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց պայքարում ազգային հավաքականը ունեցավ աշխարհի չեմպիոն։ Դա 2010 թվականն էր, երբ Թուրքիայում 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Աշոտ Մխիթարյանի սանը՝ Տիգրան Մարտիրոսյանը։

«Աշոտ Մխիթարյանն այն մարդկանցից է, որոնք հայկական ծանրամարտում մեծ լումա ունեն թե՛ պատանիների հավաքականի, թե՛ երեխաների, նաև մեծահասակների։ Դրա վառ օրինակը 2010 թվին իր անձնական մարզիկի՝ Տիգրան Մարտիրոսյանի չեմպիոնությունն է, չնայած այդ ժամանակ ես էի ազգային հավաքականի մարզիչը, բայց դա կապ չունի, իր աշխատանքի արդյունքն է եղել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանը։

 

Բազմաթիվ ծանրորդների հաջողություններ ուղղակիորեն կապված են Աշոտ Մխիթարյան մարզչական աշխատանքի հետ։ Մխիթարյանը մահացել է 2010 թվականի մայիսին։ Նրա ունեցած ավանդը կարևորելով հայկական ծանրամարտի պատմության մեջ, իր նախկին մարզիկները նախաձեռնել են հանրապետական հուշամրցաշար, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է։

«Ես ընկեր Աշոտի սանն եմ, իմ կյանքում նա մեծ դեր ունի, հիմա էլ ես, որպես սան, իմ պարտքն եմ համարում կազմակերպել Աշոտ Մխիթարյանի անվան հուշամրցաշարերը։ Նա ծանրամարտի մեծ ավանդույթները բերել, հասցրել է մեր սերնդին, մենք էլ ուզում ենք, որ երեխաները, այս նոր սերունդը նույնպես իմանա մեր վարպետի մասին։ Նա մեծ ներդրում ունի իր մարզիկների կյանքում՝ թե՛ սպորտում, թե՛ անձնական կյանքում»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանը։

Պատանի ծանրորդները Հայաստանի տարբեր մարզերից տասը քաշային կարգերում պայքարում են լավագույնի անունը վաստակելու և միջազգային առաջնություններում հանդես գալու հնարավորություն ստանալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

22:43 08.04.2025

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...

Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22:23 08.04.2025

Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...

Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

22:14 08.04.2025

Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...

Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:09 08.04.2025

Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...

SHANTNEWS

22:00 08.04.2025

SHANTNEWS

Հայտնի է՝ երբ  և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

21:51 08.04.2025

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...

BACK_TO_TOP