17:12 04.06.2022
Կառավարությունը հաստատել է Գյումրիի փողոցաշինական սուբվենցիոն հայտերը։ Ընդհանուրը մոտ 9 կմ երկարության փողոց կասֆալտապատվի այն հատվածներում, որոնք հատվում կամ զուգահեռ են հիմնանորոգված կենտրոնական փողոցներին և հիմնականում մանկապարտեզ կամ դպրոց տանող են։
Սուբվենցիոն ծրագրի 22 փողոցներից միայն երկուսն են «Անի» թաղամասում, ծրագիր են ներառվել 3-րդ և 11-րդ փողոցները՝ յուրաքանչյուրը մոտ 1կմ երկարության։ Փողոցաշինության սուբվենցիոն բաղադրիչը 2 միլիարդ դրամից ավելին է՝ քաղաքային և պետական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Շինարարի մրցույթը կկայանա հունիսի 8-ին։
Անի թաղամասի մնացած՝ երեք տասնյակից ավելի փողոցները, որոնք նախորդ տարվանից փորվել են ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի մեծ ծրագրի մի մասն են կազմում։ Ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները գրեթե ավարտված են, բայց փողոցների հիմնանորոգման մեկնարկի ժամկետները դեռ անորոշ են։ Երկու ծրագրերի փոխկապակցվածությամբ դարձյալ հետաձգումներ են։
«Այս տարի դրանք չենք հասցնի, դեռ քննարկման փուլում է, չեմ կարող ավելին ասել, բանակցություններ են գնում, մոտ 30 փողոցի մասին է խոսքը՝ ներառյալ Ավստրիական թաղամասը», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ShantNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի ժամկետներին, նշել է, որ պարզապես ծրագրային որոշ փոփոխություններ բանկի հետ համաձայնեցման կարիք ունեն․
«Ոչ թե չեն մեկնարկել, այլ ՎԶԵԲ-ի բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, մենք մի փոքր խնայողություն ունենք, որը, կարծես թե, գլուխ ենք բերում և էլի շուրջ 4-5 միլիոնի ճանապարհաշինական պրոյեկտներ կանենք, շատ մոտ ապագայում մրցույթները կհայտարարվեն»։
Խոսքն այս դեպքում ՎԶԵԲ-ի ծրագրով փողոցների լուսավորության բաղադրիչի ֆինանսավորումից մոտ 5 միլիոն եվրոյի խնայողությանն է վերաբերում։ Առաջարկն ու նախագիծը ուսումնասիրությունների փուլում է և եթե բանկը համաձայնություն տա, լուսավորության համար նախատեսված միջոցները կուղղվեն թաղամասի փողոցների ասֆալտապատմանը։
ՎԶԵԲ- միջոցներով փողոցաշինության նախագծերի ավարտին, ինչպես նաև շինարարի մրցույթի անցկացման արդյունքների ամփոփմանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում սպասում են մինչև աշուն։ Մեկ այլ միջազգային ֆինանսական կազմակերպության՝ Համաշխարհային բանկի մասնակցությամբ էլ փողոցաշինական մեծ ծրագիր է սպասվում Գյումրիի պատմական միջուկի՝ Ջիվանի, Տերյան, Աճեմյան, Հանեսօղլյան փողոցներում, ինչպես նաև Հաղթանակի պողոտայում։
«Դրանք դեռ նախագծանախահաշվային փուլում են, վերջացնեն կհայտարարեն մրցույթ, բայց քանի որ ծրագիրը մերը չէ, մենք դեռ ընթացքից տեղյակ չենք»,-նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
Նախագիծ- նախահաշիվ փաթեթների կազմումը տարածքային զարգացման հիմնադրամն է կատարում, իսկ Գյումրիի քաղաքապետարանի գործառույթն այս պարագայում գործընթացին ընդամենը հետևելն է։ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող փողոցներում ուշադրության արժանի խնդիրը պատմական միջավայրից շեղում թույլ չտալն է, իսկ ավելի կոնկրետ հարցը վերաբերում է հին փողոցներում բուլիժնիկների՝ սալաքարերի պահպանությանը։
«Հին բուլիժնիկների մի մասը կմնա, կօգտագործվի էլի նույն փողոցների վրա, նորն էլ կլինի, հինն էլ, որովհետև միայն հնով չես կարող նոր փողոց սարքել։ Փողոցի ամբողջական տեսքը կպահպանվի ամբողջությամբ», – ասել է Սուրեն Ջանոյանը։
Տարածքային զարգացման հիմնադրամի նախագծերում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակի ու շատրվանի հիմնանորոգումը։ Այս ծրագրով ընդհանուր Գյումրիում կհիմնանորոգվի շուրջ 6 կմ երկարության փողոց։
15:08 08.04.2025
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբերՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...
15:03 08.04.2025
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունըԱլեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...
14:58 08.04.2025
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...
14:53 08.04.2025
Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպքԱպրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...
14:49 08.04.2025
Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համարԲրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...