19:39 03.06.2022
Այսօր Հանրապետության դպրոցներում հնչել է «Վերջին զանգը»։ 55․477 աշակերտ է հրաժեշտ տալիս դպրոցին, 9-րդ և 12-րդ դասարանցիների համար անցկացվել են «Վերջին դասի» ու «Վերջին զանգի» միջոցառումներ։
Շիրակի մարզում այս տարի դպրոցն ավարտում են 1689 12-րդ դասարանցի, իսկ 9-րդ դասարան ավարտող աշակերտների թիվը մարզում 2663-ն է։ Զգացմունքներն հուզական են, տրամադրությունները՝ բարձր, որոնք մեկօրյա են, որից հետո շրջանավարտների համար գալիս է ամենապատասխանատու շրջանը։
Այսօր դպրոցից հեռացող աշակերտները կիսվել են իրեն զգացողություններով, դասընկերների հետ իրենց ամուր ընկերությունը պահելու խոստումներ են տվել և խոսել ապագա կրթությունից։
14:58 08.04.2025
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...
14:53 08.04.2025
Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպքԱպրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...
14:49 08.04.2025
Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համարԲրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...
14:45 08.04.2025
Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության […] ...
14:37 08.04.2025
Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեցԱպրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող […] ...