Զուրաբիշվիլին չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Զուրաբիշվիլին չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում

00:13 04.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում, քանի որ «Սաակաշվիլիին ներում շնորհելը կխորացնի բևեռացումը երկրում»։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին ասել է Palitranews հեռուստաալիքի «Ազատ ստուդիա» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում։

«Դուք գիտեք վրաց հասարակությանը, գիտեք, որ դա կլինի ծայրահեղ առճակատման պատճառներից մեկը։ Մինչ այդ ես երեք անգամ ներում էի շնորհել մարդկանց՝  հասարակության բևեռացումը մարելու համար, բայց այն ժամանակ էլ արդյունքը չստացվեց: Հիմա մարդկանց դիրքորոշումներն ավելի ընդգծված են: Ելնելով այն դժվար տարիներից, որի մասին հիշում է հասարակությունը՝ ես չեմ կարող  մասնակից լինել նրան, ինչը կարող է ավելի խորացնել բևեռացումը»,- նշել է նախագահը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

13:00 19.04.2025

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

Պենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

12:57 19.04.2025

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...

BACK_TO_TOP