Ուզում եմ գնաք առաքելության ետևից. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Ուզում եմ գնաք առաքելության ետևից. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին

10:13 03.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին.

«Հանրակրթական դպրոցների սիրելի շրջանավարտներ,

շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարևոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության ու որակի վրա:

Խոսքը, իհարկե, առաջին հերթին մասնագիտության ընտրության մասին է, և հույս ունեմ, որ մեր սիրելի ուսուցիչները դպրոցական տարիներին ձեզ կարողացել են օժտել այնպիսի հմտություններով, որ կկարողանաք ճիշտ որոշում կայացնել:

Իսկ ո՞րն է ճիշտ որոշումը. ընտրել մասնագիտություն, զբաղմունք, որ սիրում եք ինքներդ և ոչ թե ուրիշները: Ընտրել մասնագիտություն, որը անելիք կդառնա ձեզ համար, ամեն օր հնարավորինս վաղ արթնանալու և հաճույքով աշխատանքի գնալու մոտիվացիա կհաղորդի ձեզ և օգուտ կբերի ուրիշներին:

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում: Ձեզնից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում, և մասնագիտության ճիշտ ընտրությունը, հոգով և սրտով ընտրությունը առաքելությունը գտնելու գործընթաց է, որը թերևս ամենակարևոր որոշումն է, որ պիտի կայացնեք առաջիկայում:

Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, ուզում եմ գնաք առաքելության ետևից, լինի դա ուսուցչի, գիտնականի, բժշկի, զինվորականի, գործարարի, արվեստագետի, ինժեների, ոստիկանի, դատավորի, խոհարարի, շինարարի, փականագործի, զոդողի, մատուցողի, ֆերմերի, հյուսնի առաքելություն: Ուզում եմ հավատաք աշխարհը դեպի լավը փոխելու, մեր հայրենիքը դեպի լավը փոխելու ձեր առաքելությանը, ուզում եմ հավատաք նաև քաղաքացիական ձեր առաքելությանը, որովհետև շատ շուտով արդեն երկրի ապագայի մասին որոշումներ կայացնելու հնարավորություն եք ունենալու՝ որպես ընտրող: Ես հավատում եմ ձեզ և ուզում եմ, որ դուք էլ լիարժեք հավատաք ձեզ ու ձեր ապագային: Ցանկացած պարագայում այդ ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, հմտությունը:

Հարգարժան ուսուցիչներ,

շնորհավորում եմ նաև ձեզ, և գիտեմ, որ այսօր ձեզնից և ձեր աշակերտներից շատերի աչքերին արցունքներ են հայտնվելու: Այդ զգացմունքներից անդին պատասխանատվությունն է, մեր ու ձեր համատեղ պատասխանատվությունն այսօր դպրոցից հեռացող աշակերտների հետագա ճակատագրի համար: Մեր հայրենիքը անցնում է դժվար ժամանակներով, և ուզում եմ վերահաստատել, որ բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց լուծումը նախ կրթության ոլորտում պիտի փնտրենք և գտնենք, որովհետև այդ բոլոր, առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում, երբեմն ու հաճախ բառիս բուն իմաստով դրանց բացակայության կամ կիսակատարության հետևանքով: Այսօր մեր կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում հանրակրթության ոլորտում: Այդ բարեփոխումների առանցքում որակյալ կրթության հասանելիությունն է և ուսուցչի դերի բացառիկության ընդգծումը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով և արդյունքներով: Կառավարության երեկվա նիստում հայտարարեցի, որ կրթության ոլորտի որակյալ բարեփոխումը մեր ամենակարևոր անելիքն է, և մենք ավելի կարևոր ոչինչ չունենք անելու: Սրանում ոչ մի չափազանցություն չկա:

Սիրելի ուսուցիչներ,
սիրելի շրջանավարտներ,

այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքն ամեն օր մեզ դասեր է տալիս, և մեզ բոլորիս բարձր առաջադիմություն եմ մաղթում այդ ցկյանս ուսումնառության ընթացքում՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր սերունդների, հանուն մեր նահատակների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP