ԵՄ-ն դիտարկում է միջոցներ, որոնք ուղղված են ՌԴ-ից նավթի էժան գնմանը. Բայդեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

ԵՄ-ն դիտարկում է միջոցներ, որոնք ուղղված են ՌԴ-ից նավթի էժան գնմանը. Բայդեն

10:48 02.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ԵՄ-ն քննարկում է միջոցներ, որոնք կստիպեն Ռուսաստանին նավթը վաճառել շուկայականից ցածր գներով:

«Եվրոպան այժմ որոշում է կայացնում էլ ավելի կրճատել ռուսական նավթի գնումները»,- չորեքշաբթի օրը Սպիտակ տանը ելույթի ժամանակ լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։

«Եվ  հարցեր են քննարկվում, թե ինչ կարելի է անել: Գուցե նույնիսկ նավթ գնել սահմանափակ գնով», – շարունակել է Բայդենը: Նրա խոսքով, հնարավորություններից մեկը հուշում է, որ Ռուսաստանը նավթ վաճառելու «անդիմադրելի կարիք» կունենա, սակայն այն «կվաճառվի զգալիորեն ցածր»։ ԱՄՆ նախագահը այլ մանրամասներ չի հայտնել։

Երկուշաբթի օրը ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է ռուսական նավթի ներկրման մասնակի էմբարգո: Համայնքի երկրները գրեթե մեկ ամիս չէին կարողանում փոխզիջման հասնել, քանի որ Հունգարիան, մի շարք այլ պետությունների աջակցությամբ, դեմ էր Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրման ամբողջական արգելքին՝ համարելով, որ դրա ներմուծման արգելքի տնտեսական վնասը աղետալի կլինի երկրի համար։ Եվրահանձնաժողովը մեղմացրել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ արգելք չի դրվելու Ռուսաստանից խողովակաշարային նավթի մատակարարման վրա, որը ստանում է Բուդապեշտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

12:12 27.04.2025

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

11:52 27.04.2025

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

11:32 27.04.2025

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական ​​համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

11:12 27.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:52 27.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

10:30 27.04.2025

Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հաղորդում է IRIB պետական ​​հեռուստատեսությունը: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- […] ...

BACK_TO_TOP