18:41 02.06.2022
Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվել է «Սևան» մարզական ընկերության Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տանիքը։ Այստեղ են մարզումներն անցկացնում ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերի սաները։ Տանիքից կաթոցներ հիմա չկան, բայց մինչ այդ հասցրել են վնասել շենքը։ Մարզադպրոցի ընդհանուր շենքային և մարզումային պայմանները խիստ վատն են։ Մարզագույքը հին է, վաղուց կարիքը կա նորացման։ Այլընտրանքը հարմարեցված կամ ինքնաշեն մարզագույքն է, որով պարապած մարզիկները լավագույն արդյունքներով են վերադառնում միջազգային մրցաշարերից
Ընդամենը 2 շաբաթ առաջ լավ արդյունք է գրանցել մարզադպրոցի 17-ամյա մարզիկ Յուրա Բաբլումյանը։ Ֆրանսիայում կայացած դպրոցականների բռնցքամարտի համաշխարհային օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը։ Մարզական հաջողություններ ունի նաև եղբայրը՝ Արշակը։
Բաբլումյան եղբայրները 6-7 տարեկանից են զբաղվում բռնցքամարտով, արդեն մոտ 10 տարի է՝ այս դպրոցում են մարզվում։ Իրենց մարզական հաջողությունների համար պարտական են մարզիչներին, բայց խոստովանում են, որ պարապմունքներն առավել արդյունավետ կլինեին, եթե մարզադպրոցի պայմանները բարվոք լինեին։
«Դպրոցում ամեն ինչ մենք ինքներս ենք անում, դահլիճն ենք նորոգում, մարզասարքերն ենք վերանորոգում, մի խոսքով՝ և՛ վարպետ ենք, և՛ մարզիչ ենք, և՛ տնօրեն։ Ռինգը մենք ենք բերել, սարքել, հարմարեցրել ենք, որ պարապմունքները չտուժեն դրանից, բայց պարանները մաշված են ու հաճախ են կտրվում։ Դրանք վերանորոգողն ու ամրացնողն էլի մենք ենք»,- նշում է Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գուրգեն Մկրտչյանը։
Ազատ ոճի ըմբշամարտ ու բռնցքամարտ մարզաձևերի է հաճախում 110 ազատանցի աշակերտ։ Ազատանի նախկին դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն ու նիստերի սրահն են 1989 թվականից հետո հարմարեցրել ու վերածել մարզադպրոցի, որտեղ մինչ օրս անցկացնում են մարզումները։ Այստեղ անգամ մարզագույքն է խորհրդային տարիներից մնացած։
«Ասֆալտի վրա են պարապում երեխաները, բայց արդյունքները շատ լավ են։ Էս վիճակին, որ արդյունք կցուցաբերենք․․․ բնական է, որ լավ պայմաններ լինեն, ավելի բարձր արդյունք կակնկալենք նրանցից»,- ասում է ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Մխիթար Հունոյանը։
Մարզի հրատապ խնդիրների լուծման 2021 թվականի ծրագրով 7 մլն 200 հազար դրամ է հատկացվել 608 քառակուսի մետր մակերեսով տանիքն ամբողջությամբ վերանորոգելու համար։ Մի ժամանակ բաց տանիքից կաթոցների տակ են մարզումներն անցկացրել։ Շենքն հիմա կարիք ունի ամբողջական վերանորոգման։ Այստեղ մարզումներն անհնար են դառնում ձմռան ամիսներին, երբ ներսում չկա բավարար ջեռուցում, բայց կան կոտրված ապակիներով պատուհաններ։
Վերանորոգման որևէ ծրագիր այս պահին չկա, բայց խոստումներ կան։ Ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ են։ Այժմ միջազգային կարևոր մրցումներից առաջ պատանի մարզիկների ակտիվ պարապմունքները տեղափոխել են Ախուրյանի մարզադպրոց։
20:38 08.04.2025
Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-իՀեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ […] ...
20:31 08.04.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների […] ...
20:26 08.04.2025
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:16 08.04.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցիՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...
20:06 08.04.2025
15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայումԱնգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...