18:09 31.05.2022
Առաջին անգամ Հայաստանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկիր, որտեղ և գերազանց հաղթանակ տոնեց գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Եվրոպայի եռակի չեմպիոնի դիմավորումը քաղաքի մուտքի մոտ էր։
Գյումրեցի չեմպիոնը ոչ միայն ոսկե մեդալով, նաև առաջին անգամ Եվրոպայի առաջնության հաղթողներին շնորհված ոսկեզօծ գոտիով էր։ Իսկ էմոցիաներն ու տպավորությունները մեծ էին, որի համար մարզիկը շնորհակալ է դահլիճում ներկա իր երկրպագուներից և իրեն ոգևորող հազարավոր հայրենակիցներից։
«Շատ ուրախ եմ, միայն կուզենամ բոլորիդ շնորհակալության խոսքեր ասել․․․ առանց աջակցության, առանց ժողովրդի, մարզիչների և բոլորի աջակցության, հաստատ այս արդյունքը չէր լինի, այս հաղթանակը մենակ իմը չէ, այլ ամբողջ ազգինն է»,- նշել է բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ֆրանսիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Հիմա, երբ չեմպիոնի կոչումը իրենն է, Բաչկովը պատմում է, որ Եվրոպայի այս առաջնությանը մասնակցելու մտադրություն չի ունեցել, մեկնարկից մի քանի օր առաջ է ֆեդերացիան հայտ ներկայացրել։
Ձեռքի լուրջ վնասվածքով որոշում է կայացրել ռինգ բարձրանալ միայն առաջնության ֆավորիտ համարվող թուրք մարզիկին հաղթելու վճռականությամբ։ Բոլոր մենամարտերը բռնցքամարտիկն անցկացրել է ձեռքի կոտրվածքով։
«Վնասվածք ունեի, մտածում էի, որ կխանգարի ու չեմ կարողանա մասնակցել, ձեռքս կոտրված էր։ Բայց թուրք մրցակից ունեի, որը համարվում էր ֆավորիտը այս մրցաշարի, հնարավոր էր՝ ինքը հենց դառնար Եվրոպայի չեմպիոն, և Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում, դրա համար, անկախ նրանից, որ վնասվածք ունեի, որոշեցի մասնակցել»,- պատմում է Բաչկովը։
Բաչկովի հաղթանակը հայկական բռնցքամարտում համարվում է պատմական։ Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոններ էին դարձել Վլադիմիր Ենգիբարյանն ու Իսրայել Հակոբկոխյանը։ 31 տարի անց գյումրեցի բռնցքամարտիկը կրկնեց լեգենդար բռնցքամարտիկների արդյունքը և իր հայրենիքում հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն։
Եվրոպայի առաջնության մասնակից, աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային կարգում հանդես եկած գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին այս անգամ մրցանակային տեղեր նվաճել չհաջողվեց։ Հաղթանակներով հասավ մինչև քառորդ եզրափակիչ, բայց պարտվեց իսպանացի բռնցքամարտիկին։
Դավիթի մենամարտը քառորդ եզրափակիչում դժգոհելու առիթ տվեց մարզիչների ու երկրպագուների շրջանում։ Մրցավարի կողմնակալ որոշմամբ մենամարտը դադարեցվեց հենց առաջին ռաունդում՝ վերականգնվելու հնարավորություն չտալով աշխարհի փոխչեմպիոն գյումրեցի բռնցքամարտիկին։
2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 51 կգ քաշային կարգում հանդես եկած գյումրեցի մյուս բռնցքամարտիկը Արթուր Հովհաննիսյանն էր, այս առաջնությանը պարտվեց քառորդ եզրափակիչում ու դադարեցրեց պայքարը մրցանակային տեղեր նվաճելու համար։
Գյումրեցի բռնցքամարտիկների հաջորդ մրցելույթները պրոֆեսիոնալ ռինգում դեկտեմբերին են՝ բռնցքամարտի Աշխարհի գավաթի մրցաշարին։ Այս ընթացքում Բաչկովը կվիրահատի ձեռքը, վերականգնողական բուժումներից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնության համար հետաձգված անհատական մենամարտին։
23:59 12.04.2025
ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներԱպլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...
23:54 12.04.2025
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքումՎերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:47 12.04.2025
Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարությունՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 12.04.2025
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղումՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:37 12.04.2025
Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակներըԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:26 12.04.2025
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկանԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...