Ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրով Շիրակի մարզում հետաքրքրվողները շատ են, բայց շահառու ճանաչվում են քչերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրով Շիրակի մարզում հետաքրքրվողները շատ են, բայց շահառու ճանաչվում են քչերը

19:11 31.05.2022

Գյուղատնտեսությունում ավանդական մշակաբույսերից անցումն ավելի բարձրարժեք տեսակների մշակությունը հողից ակնկալվող եկամուտներն ավելացնելու հնարավորություններ է տալիս։ Ոչ ավանդական բույսերի մշակման ծրագրերից է ինտենսիվ այգիների և ջերմատների հիմնումը, որն էլ վերջին տարիներին պետական աջակցության շրջանակներում առաջարկվում է տնտեսություններին։

Սահակ Մարտիրոսյանը Մարմաշեն գյուղի տնամերձ տարածքում փոքր այգի ունի, խնամում է մրգատու մոտ 30 ծառ։ Այգուց ստացած բերքը չի վաճառում, սպառումն ընտանեկան ու բարեկամների շրջանակներում է։ Փոքր այգու բոլոր ծառերն արդեն բերքատու են, որի համար տարիների աշխատանք է տարել։ Հիմա որոշել է 9000 քառակուսի մետր հողատարածքը, որտեղ ցորեն է մշակում, վերածել ինտենսիվ այգու, իր հաշվարկներն ունի՝ այգին ավելի շահավետ է։

«Լավագույն դեպքում հեկտարից կարող ես ստանալ 5 տոննա ցորեն, եթե ծախսերն էլ դուրս գաս, տակը բան չի մնա, իսկ այգին՝ խնձոր է, սալոր է, համ վաճառելն է դյուրին, անմիջապես կվաճառվի, հետո, եթե ունենաս պայմաններ՝ պահես մի տոննա, 2 տոննա, դա արդեն ահագին եկամուտ կբերե»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Սահակ Մարտիրոսյանը։

Ինտենսիվ այգին ավանդականից տարբերվում է։ Հատկացված տարածքում ծառերը մշակվում են նոր տեխնոլոգիաներով, կաթիլային ոռոգմամբ, կամ փոքրիկ ջրամբար է հարկավոր։ Մոտ մեկ հեկտար տարածքում հողագործը սև սալորի և խնձորի շուրջ 600 ծառ է նախատեսում։ Առաջին բերքն ինտենսիվ այգու պարագայում կլինի ծառատնկումից 5 տարի հետո։ Այգի հիմնելու ընդհանուր ծախսը դեռ չի հաշվարկել, մասնագետների խորհրդատվության, ուսումնասիրելու, գնային հարցումներ կատարելու աշխատանքներ կան դեռ։ Գյուղում էլի կան տնտեսություններ, որոնք հետաքրքրված են ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրով։

«Մի 10-12 մարդ արդեն գրվել է էդ ցուցակի մեջ, որ ինտենսիվ այգիներ հիմնեն, և պետությունը ինչ-որ 50 տոկոս սուբսիդավորում կտա»,- ասում է Սահակ Մարտիրոսյանը։

1 հեկտար այգեհիմնման ծախսը՝ կարկտապաշտպան ցանցով, միջինը կազմում է 29,8 մլն դրամ։ Պտղատու կամ հատապտղատու այգիների ստեղծման դեպքում կառավարությունը երկու բաղադրիչով է աջակցում՝ կա՛մ վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում է տալիս, կա՛մ մասնակի փոխհատուցում կատարված ծախսերը։

«Օրինակ՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտված շահառուները փոխհատուցում ստանում են փաստացի կատարած ծախսերի հաշվարկներով՝ ներկայացնելով հիմնավորող փաստարկները»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Այս ծրագրով մարզում մեկ շահառու հատապտղանոց է հիմնել, մի քանիսը՝ ջերմոցային տնտեսություններ։ Հիմա էլ հետաքրքրվողներ շատ կան մարզի տարբեր տարածաշրջաններից։ Մասնակի փոխհատուցման կամ սուբսիդավորման տարբերակները շահագրգռում են, դիմում են ծրագրին, բայց տնտեսությունների մեծ մասը ֆինանսական կազմակերպություններից վարկերի ձևակերպման հետ կապված խնդիրներ ունի։ Բանկերից վարկեր են վերցրել, հետո հայտնվել են սև ցուցակում, և նոր վարկառու դառնալու շանսերն են պակասել։ Սա հիմնական խոչընդոտող գործոններից մեկն է, որի պատճառով գյուղատնտեսները հրաժարվում են ոչ ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվել, ռիսկայնությունը հաշվի առնելով՝ ստիպված շարունակում են ցորենի կամ կարտոֆիլի մշակությամբ զբաղվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

15:08 08.04.2025

Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

15:03 08.04.2025

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

14:53 08.04.2025

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

14:49 08.04.2025

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...

BACK_TO_TOP