Արցախի ականադաշտերի մեծ մասը մաքրված է. «Հալո Թրաստը» շարունակում է ականազերծումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Արցախի ականադաշտերի մեծ մասը մաքրված է. «Հալո Թրաստը» շարունակում է ականազերծումը

16:20 02.08.2018

Արցախյան պատերազմից հետո տեղի բնակավայրերում ու դրանց հարևանությամբ շարունակում են մնալ ականապատ տարածքներ, որոնք խիստ վտանգավոր են բնակչության ու նաև գյուղատնտեսական աշխատանքներ տանելու համար։ 2000 թվականից սկսած այդ տարածքներում ականազերծում է իրականացնում բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպությունը։

Կազմակերպության սակրավորները Երևանում ցուցադրական ականազերծում էին անում՝ ներկայացնելու համար իրենց բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Բայց երևանյան այգու հարթ ու անվտանգ խոտածածկի փոխարեն նրանք հիմնականում ստիպված են լինում գործել զառիթափ լանջերին ու անտառային տեղանքներում։

«Մեծ մասը մաքրել ենք, բայց այս պահին դեռ անում ենք հետազոտական աշխատանքներ, որպեսզի ավելի կոնկրետ կարողանանք ասել՝ քանի ականադաշտ է մնացել և ինչքան կտևի այդ դաշտերը մաքրելը»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշեց Արցախում «Հալո Թրաստի» աշխատանքների համակարգող Ամասիա Զարգարյանը։

Ականադաշտերը, նրա խոսքերով, տարածված են Արցախի գրեթե բոլոր շրջաններում։ Կազմակերպության սակրավորներն ականազերծում են այդ բոլոր տարածքները, բացի շփման գծի մոտ տեղակայված ականադաշտերից։

Կազմակերպությունը գործում է դոնոր պետությունների ֆինանսավորմամբ, և Ադրբեջանի ջանքերով այդ դոնորներից մեկը ժամանակին հրաժարվել էր ֆինանսավորել նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս ականազերծման աշխատանքները։ Այդտեղի բնակավայրերի հարևանությամբ եղած ականադաշտերը մաքրելու համար «Հալո Թրաստն» ապավինում է մասնավոր հանգանակություններին։

2016 թվականին կազմակերպությունը ստիպված էր մաքրել նախկինում արդեն մեկ անգամ ստուգված տարածքները։ Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը հրետակոծել էր հայկական գյուղեր, և զինամթերքի չպայթած մասերը մեծ վտանգ էին այդտեղի բնակիչների համար։

«2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մենք գտել և մաքրել ենք կլաստերային (կասետային) ռումբերը Մարտակերտի շրջանում և Հադրութի շրջանում … Մարտակերտի շրջանում շատ մոտիկ էին և կարելի է ասել՝ հենց բնակավայրերում էին՝ Մոխրաթաղ և Վերին Հոռաթաղ գյուղերում։ Այնտեղ մենք մաքրել ենք 2016 թվականին»,- նշեց Ամասիա Զարգարյանը։

Դեռ այն ժամանակ կազմակերպության ներկայացուցիչներն ահազանգել էին, որ կլաստերային ռումբերից մնացող պայթուցիկ մասերը խիստ վտանգավոր են բնակչության համար։ Դրանց կապված գույնզգույն ժապավենները կարող էին գրավել երեխաների ուշադրությունն ու անդառնալի հետևանքներ ունենալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP