12:49 30.05.2022
Resalat իրանական հրատարակության սյունակագիրները եզրակացրել են, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները ցույց չեն տվել սպասված արդյունքը Mir վճարային համակարգի աշխատանքի շնորհիվ: Մոսկվան պատրաստվել է արգելափակել միջազգային վճարային համակարգերը և նախապես այլընտրանք ստեղծել։ Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները կարծում են, որ Արևմուտքը հաշվի չի առել Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառման նախապատրաստումը։
«Ռուսաստանը կարողացավ ամբողջությամբ դիմակայել Արևմուտքի կողմից SWIFT համակարգի անջատմանը, միջոցներ, որոնք դեռևս ոչ ոք չի կարողացել նախապես իրականացնել»,–գրում է թերթը։
Իրանցի վերլուծաբանների կարծիքով, Mir վճարային համակարգի առկայությունը մեղմացրել է Visa-ի և Mastercard-ի կողմից երկրում աշխատանքի դադարեցման հետևանքները։
«Եվ հենց այս գործոնն էր, որ ուղղակի իմաստազրկեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը»,- ասվում է հոդվածում։
Resalat հրատարակության դիտորդները նույնպես բարձր են գնահատել ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու որոշումը։ Նրանք կարծում են, որ ստեղծված իրավիճակում Արևմուտքը հայտնվել է տարակուսանքի մեջ։
12:12 27.04.2025
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը12:12 27.04.2025
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգըՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...
11:52 27.04.2025
Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանըԱյսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
11:32 27.04.2025
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժածԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...
11:12 27.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...
10:52 27.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 27.04.2025
Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվելԻրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հաղորդում է IRIB պետական հեռուստատեսությունը: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- […] ...