Հակակարկտային կայաններին այլընտրանք կարկտապաշտպան ցանցերը Շիրակի մարզում քիչ կիրառելի են․ հացահատիկի և կարտոֆիլի ցանքերի համար համարվում է ոչ ձեռնտու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Հակակարկտային կայաններին այլընտրանք կարկտապաշտպան ցանցերը Շիրակի մարզում քիչ կիրառելի են․ հացահատիկի և կարտոֆիլի ցանքերի համար համարվում է ոչ ձեռնտու

19:51 28.05.2022

Շիրակի մարզում առավել կարկտավտանգ գոտիներում 200 հակակարկտային կայան է տեղադրված, որոնց արդյունավետությունը մարզի շատ գյուղացիական տնտեսությունների հողատարածքներում մեծ չէ։ Կայանները պաշտպանվածություն ապահովում են մասնակի, իսկ մարզում կարկտաբեր ամպերը տարբեր ուղղություններ ունեն, կայանների ոչ ճիշտ տեղաբաշխումը ցանցային պաշտպանություն չեն ապահովում։ Հետևանքներն ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին գյուղացին հասցված վնասով է չափում։

«Արևիկում կարտոֆիլ էի ցանել, կարկտակայանը հենց դաշտի կողքն էր, կարկուտն էկավ, սաղ լցվավ «Զենիթի» մեջը ու ոչ մի օգուտ չտվեց»։

«Մեր գյուղը երկու հատ կա դրած՝ երկու կողմից, ամբողջ գյուղին քիչ է, բայց կողքի գյուղերը դրած կա, դա որ կկրակեն մեզ էլի օգուտ կլինի», – ShantNews.am-ի  հետ զրույցում նշել են Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները։

Կախված կայանի տեխնիկական բնութագրից՝ ծածկույթը կարող է լինել 80 հեկտարից ավելի կամ պակաս։ Միայն Ախուրյան խոշորացված համայնքում 74 հակակարկտային կայան կա, որոնք ամբողջ համայնքի մշակովի հողատարածքները չեն ծածկում։ Այստեղ մշակվում է մարզի հացահատիկի ու կարտոֆիլի պաշարի մեծ մասը։ Ախուրյանի տարածաշրջանի ցանքատարածքների գերակշիռ մասը գրեթե ամեն տարի կարկտահարությունից տուժում է։

Այգաբաց գյուղում հակակարկտային կայան չկա տեղադրված։ 1045 հեկտար վարելահողերը կարկուտի դեմ անպաշտպան են, հիմնականում այստեղ ցանում են  հացահատիկ ու կարտոֆիլ։ Նախորդ տարի հայտ է ներկայացվել գյուղում մի քանի հակակարկտային կայան տեղադրելու համար, սակայն ծրագիրը չի ֆինանսավորվել։

«Անցած տարի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով 15 հատ «Զենիթ» համակարգ էր պայմանավորվել, դրանց մեծ մասը պետք է տեղադրվեր Այգաբացում, էն էլ կառավարությունը այդ համակարգերը համարել է ոչ արդյունավետ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Այգաբացի վարչական ղեկավար Սասունիկ Վանեցյանը։

Այլևս չի սուբսիդավորվում գյուղերում հակակարկտային կայանների տեղադրումը։ Համայնքներն էլ չեն դիտարկում թեկուզ առանց պետական օժանդակության հակակարկտային կայաններ գնելու տարբերակը, կարկտապաշտպան ցանցերի կիրառությունն էլ մարզի գյուղատնտեսության համար կիրառելի չէ, այն հարմար է այգիների դեպքում, դաշտավարության պարագայում և ֆինանսապես ձեռնտու տարբերակ չէ և ցանքաշրջանառությանն է խանգարում։

«Հացահատիկի դաշտերի վրա հնարավոր չէ կարկտապաշտպան ցանց տեղադրել, սյուներ են դրվելու, իսկ դրանց մեջ ո՛չ կոմբայնը կարող է քաղ կատարել, ո՛չ էլ տրակտորը՝ վար», – ասում է Այգաբացի վարչական ղեկավարը։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն էլ ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի կիրառությունը լավ է այգիների դեպքում․ «Հացահատիկի, կարտոֆիլի մշակաբույսերի դեպքում ցանքաշրջանառության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում, ու դրանից ստացած եկամուտն էլ բավարար չէ հակակարկտային ցանցերի անցկացման համար։

1 հեկտար ցորենի մշակությունից, եթե գյուղացին ստանալու է 500 հազար դրամ եկամուտ, ապա դա չի բավարարի այդ նույն 1 հեկտարի համար կարկտապաշտպան ցանց անցկացնելուն։ Կարկտահարության դեպքում կառավարությունն առաջարկում է գյուղատնտեսության ապահովագրություն։ Այս տարի կարկտահարությունից և հրդեհից բացի ներդրվել է նաև երաշտից ապահովագրությունը, ինչպես նաև փոխվել են ապահովագրման սահմանաչափերը՝ կախված մշակաբույսի տեսակից։

«1 հեկտարի կտրվածքով՝ կարտոֆիլի դեպքում մինչև 3 մլն դրամի է հասնում ապահովագրության ծածկույթը, հացահատիկի մասով տարբեր է՝ սկսած 250 հազար դրամից մինչև 600-700 հազար դրամ»,-նշել է Ռոման Համայակյանը։

Վնասի փոխհատուցման չափը նախորդ տարի հաշվարկվել էր կատարված ծախսին համապատասխան, այս տարի փոխհատուցման սահմանաչափը առաջարկվող գնային սանդղակից ընտրում է գյուղացին։ Այսինքն, ընտրում է թանկ ապահովագրություն, փոխհատուցվում է ավելի շատ։

Կարկտապաշտպան ցանցերի անցկացման և հակակարկտային կայանների տեղադրման քայլեր համայնքները չեն նախաձեռնում, առաջինը ֆինանսապես ձեռնտու չէ, երկրորդ տարբերակն էլ կառավարությունը չի խրախուսում։ Շիրակի մարզում կարկտաբեր ամպերը ներթափանցում են հիմնականում Թուրքիայի սահմանից, իսկ այդ հատվածներում հակակարկտային կայաններ, ամեն դեպքում, չի թույլատրվել տեղադրել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

14:53 08.04.2025

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

14:49 08.04.2025

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...

Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ

14:45 08.04.2025

Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության […] ...

Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեց

14:37 08.04.2025

Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեց

Ապրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող […] ...

BACK_TO_TOP