Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է. ՀՔԾ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է. ՀՔԾ պետ

11:30 02.08.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 2-ին՝ Կառավարության նիստից առաջ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ հնչող քննադատություններին ու մտահոգություններին:

Հարցին՝ 41 պատգամավորի ստորագրած երաշխավորագիրը կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառտված խափանման միջոցը կփոխվի, նա պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ. խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը որոշում է դատախազը: Խաչատրյանը դարձյալ վստահեցրեց՝ եթե քրգործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է որևէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է:

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին ու մի շարք արտահայտություններին՝ ՀՔԾ պետն ասաց.

«Ես չեմ իջնում իրենց մակարդակին և անձնական վիրավորանքներով իրենց պատասխանել չեմ ցանկանում, մեղադրանքի որոշումը այնքան հստակ է, պարզ ու հիմնավորված, որ ինձ համար անհասկանալի են, տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ որոշակի մանիպուլյացիաները, որ փորձում են արվել պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև քաղաքական հայտարարությունները: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Սահմանադրական կարգը բռնի տապալելու» մեջ, նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, ինչն արգելված էր ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ, դա անթույլատրելի է: Դա կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն. ինչպես գիտեք՝ ռազմական դրություն հայտարարված չի եղել: Ես չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»:

Դիտարկմանը, թե երկրորդ նախագահը հրավիրվել է որպես վկա, սակայն ստացել մեղադրյալի կարգավիճակ, ՀՔԾ պետը պատասխանեց, որ քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն ժամ, ամեն օր, ամեն վայրկյան, և անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա. ենթադրենք, այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա այդ համակցությունը, մի ժամ անց՝ ապացույցներ ձեռք բերելուց հետո, կարող է վարույթ իրականացնող մարմինը գա այն եզրակացության, որ այդ համակցությունը՝ անձին մեղադրանք առաջադրելու համար, առկա է, և եթե այդ պահին նա հարցաքննվի որպես վկա, ապա խախտված կլինեն տվյալ անձի իրավունքները: Խաչատրյանն ասաց, որ երբ քննչական գործողություն պիտի լիներ, Ռոբերտը Քոչարյանին ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ:

ՀՔԾ պետը հայտնեց, որ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի տեղեկությունները ստուգվում են, դրանց հիման վրա արդեն դատավարական ընթացակարգերով ձեռք են բերվում ապացույցներ, կատարվում  են առգրավումներ, զննություններ, այսինքն՝ այդ ապացույցներին տրվում է դատավարական պատշաճ կարգավիճակ: Խաչատրյանը արձագանքեց նաև տեսակետին, թե կարելի էր խափանման միջոց ընտրել ոչ թե կալանքը, այլ՝ գրավը:

«Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում. թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ պատշաճ վարքագիծը փախուստի դիմելն է, պատշաճ վարքագծի ամենակարևոր բաղադրիչը մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, որ մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել, և բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի, քրեական դատավարության մասնակիցների վրա»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP