Գյումրիի «Հայասա»-ն պահպանեց Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի կոչումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Գյումրիի «Հայասա»-ն պահպանեց Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի կոչումը

21:00 26.05.2022

Արդեն 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն է հռչակվում Գյումրիի «Հայասա» ֆուտբոլային ակումբը և երկրորդ անգամ իրավունք է ստանում մասնակցելու չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, որը կկայանա այս տարվա օգոստոս ամսին։ Այսօր կայացել է ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը, որտեղ Գյումրիի «Հայասա»-ն ընդունել է Երևանի «Արարատ-Արմենիա» թիմին։

«Թիմը շատ լավ ֆուտբոլիստներ ունի և պատրաստվում է համալրվել նոր ֆուտբոլիստներով, և մենք վստահ ենք, որ շատ լավ ելույթներ կունենան միջազգային ասպարեզում և Հայաստանը պատվով կներկայացնեն դրսում»,- նշում է ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ Լիլիթ Մուրադյանը։

Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի 2021-22 մրցաշրջանի վերջին տուրում Գյումրիի «Հայասա»-ն կրկին իր հաշվին բարձր միավորներ գրանցեց ու պահպանեց իր չեմպիոնական կարգը։ 2020 թվականին հիմնված ակումբն իր առաջին հաղթանակը տոնել էր նախորդ տարվա մրցաշրջանից հետո։ Կանանց թիմը իրավունք է նվաճել մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2022-23 թվականների չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարին։ Բարձրագույն խմբի առաջնությունում «Հայասա»-ն անցկացրել է 16 հանդիպում և տոնել նույնքան հաղթանակ։

Լեգեոներներով համալրված թիմում հիմա խաղում են Գանայից և Ուկրաինայից հրավիրված ֆուտբոլիստներ։ Թիմն առաջիկայում ևս նոր համալրումներ կունենա։ Իսկ տեղում այն ապահովում են մանկապատանեկան խմբերում ընդգրկված և մարզական լավ արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլիստները։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է վաղ հասակից զբաղվել այս սպորտաձևով, կարծում է կանանց թիմի գլխավոր մարզիչը։ 5 տարեկանից երեխային ուղարկել ֆուտբոլի պարապմունքների Հայաստանում դեռևս ընդունված պրակտիկա չէ,- ասում է գլխավոր մարզիչը։ ֆուտբոլում աղջիկների ընդգրկելու հարցում խանգարող այլ հանգամանքներ էլ կան։ Հատկապես Շիրակի մարզում մեծ դեր են խաղում մտածելակերպն ու մարդկանց վերաբերմունքը։ Նախկինում թեև դա ավելի շատ է ընդգծված եղել, հիմա փոքր-ինչ մոտեցուները փոխվել են։

«14 տարեկանից միանգամից անցնել պրոֆեսիոնալ մակարդակ դժվար կլինի, դրա համար 8-10 տարի է պետք, որ ֆուտբոլիստը կայանա։ Բայց հուսով եմ՝  մեզ մոտ էդ սերնդափոխությունը կապահովենք և անցումը սահուն կլինի»,- ասում է Գյումրիի «Հայասա» ակումբի կանանց թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը։

Սեփական հարկի տակ ընդունելով Երևանի «Արարատ -Արմենիա» թիմին, Գյումրիի «Հայասա»-ն վերջին տուրում  հաղթեց մրցակցին և արժանացավ առաջնության գավաթին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.04.2025

SHANTNEWS

Հայտնի է՝ երբ  և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

21:51 08.04.2025

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում

21:36 08.04.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...

Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնի

21:24 08.04.2025

Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա խուսափել առևտրային պատերազմի նոր փուլի ռեցեսիայից, որն առաջացել է ԱՄՆ վարչակազմի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ։ «Առևտրային պատերազմները շատ բացասական ազդեցություն են ունենում: Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը պարտվում են: Ինձ հատկապես մտահոգում է ամենախոցելի զարգացող երկրները, որտեղ ազդեցությունն (խմբ.առևտրային պատերազմի) ավելի […] ...

«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

21:13 08.04.2025

«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

21:00 08.04.2025

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են […] ...

BACK_TO_TOP