19:50 26.05.2022
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված ուշուի Եվրոպայի առաջին առաջնությունից Հայաստանի պատանիների հավաքականը վերադարձել է հինգ մեդալով: Առաջնությանը մասնակից բոլոր հինգ մարզիկներն էլ դարձել են մրցանակակիրներ՝ նվաճելով մեկ ոսկի, երեք արծաթ և մեկ բրոնզե մեդալ: Եվրոպական առաջնությունը անցկացվել է Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հովանու ներքո, որին մասնակցել են 14 երկրների 500 մարզիկներ։
Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկին նվաճած 16 տարեկան գյումրեցի Նարեկի առաջին ելույթն էր միջազգային ասպարեզում: Եզրափակիչ գոտեմարտն անցկացրել է թուրք մարզիկի հետ, առավել պատասխանատու մրցելույթում Նարեկը հակառակորդին հաղթել է բացարձակ առավելությամբ: Երեք ռաունդներից ռինգ է բարձրացել միայն առաջինում, իր ճարպկությամբ մրցակցին հաղթել է ընդամենը մեկուկես րոպեում:
Հայաստանի բազմակի ու այս տարվա Եվրոպայի չեմպիոնի համար առաջնությունում հաղթանակը կարևոր ցատկահարթակ է դեպի միջազգային ասպարեզ: 48 կգ քաշային կարգում հանդես եկած պատանուն հաղթանակից հետո էլ ավելի է ոգևորել իր պատվին հնչած Ազգային օրհներգը, երբ դահլիճը հոտնկայս ողջունել է իրեն ու Հայաստանի հավաքականին:
«Երբ կանգնեցի պատվո հարթակին, ու հնչեց մեր հիմնը, դահլիճում թուրք մարզիկները շատ էին, բոլորը ոտքի էին կանգնած՝ պարտավորված ու այսպես ասած՝ գլուխները կախ, լսում էին մեր հիմնը, իսկ ես ներքուստ հպարտությամբ նայում էի այդ ամենին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է Եվրոպայի չեմպիոն Նարեկ Մուրադյանը։
Արդեն 8 տարի է՝ մարզվում է, ուշու-կունֆուն դարձել է ապրելակերպ։ Նարեկը զուգահեռ սովորում է նաև ավտոփականագործի մասնագիտությունը: Նախազորակոչային տարիքի մարզիկը պատրաստ է այսպիսի ֆիզիկական պատրաստվածությամբ, ճարպկությամբ և մարտարվեստին տիրապետելու հմտությամբ ծառայել Հայոց բանակում։
Գևորգ Պապոյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն է: 12-14 տարեկանների խմբում հանդես է եկել 50-52 կգ քաշային կարգում: Նարեկի պես, Գևորգի մրցակիցը եզրափակիչ գոտեմարտում Թուրքիան ներկայացնող մարզիկ է եղել: Բայց նրան հաղթելու ձգտումն ու շտապողականությունը միավորների նվազման ու տեխնիկական սխալների պատճառ են դարձել:
«Ես պարտվել եմ մրցակցիս՝ զիջելով մի քանի միավոր, ինձ չհերիքեց արագությունը։ Հաջորդ անգամ կփորձեմ անպայման առաջին տեղը գրավել։ Այս մարզաձևը շատ եմ սիրում։ Առաջին անգամ որ մտա մարզադահլիճ, ինձ դուր եկավ այն, որ ուշու-կունֆուում միավորված են միանգամից երեք սպորտաձևեր՝ թեքվանդո, բոքս և ըմբշամարտ, ինձ գրավեց մարզիկների արագությունն ու տեխնիկան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Պապոյանը։
Ուշուի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը գյումրեցի տղաների և մյուս երեք մարզիկների ելույթները Եվրոպայի առաջնությանը գնահատում է հաջողված: Մասնակից բոլոր հինգ մարզիկներն էլ վերադարձել են մեդալներով: Հիմա ֆեդերացիան փորձում է ավելի մասսայական դարձնել մարզաձևը Հայաստանում։
«Մանկապատանեկան սպորտն է թուլացել, հենց դպրոցից սկսած, ֆիզկուլտուրայի ժամերից սկսած, շատ թույլ է, երեխան դեպի սպորտը ձգտում չունի։ Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ ավելի շատ երեխաներ մեզ մոտ գան»,- նշում է Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ուշուի հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը։
90-ականներին ուշու մարզաձևը Հայաստանում ավելի լայն տարածում ուներ, անգամ այդ տարիներին մեր երկրում է անցկացվել ուշուի աշխարհի առաջնությունը, ունենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, Հայաստանը օլիմպիական ու միջազգային կոմիտեների անդամ է:
Գյումրիի համալիր մարզադպրոցում այժմ ուշու-կունֆուով մարզվում են 12 պատանիներ, շատերը Հայաստանի բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ են: Այժմ տղաները շարունակում են ակտիվ մարզումները, պատրաստվում են հուլիսին Բաթումում, իսկ սեպտեմբերին՝ Գելենջիկում կայանալիք միջազգային մրցաշարերին:
Հաջորդ տարի Նարեկը, Գևորգն ու հավաքականի մյուս մրցանակակիրները Հայաստանը կներկայացնեն ուշու-կունֆուի աշխարհի առաջնությանը:
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...