2021-ի անավարտ 12 սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքները Շիրակի մարզում շարունակություն կունենան այս տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

2021-ի անավարտ 12 սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքները Շիրակի մարզում շարունակություն կունենան այս տարի

18:38 26.05.2022

2022 թվականին Շիրակի մարզի 5 խոշորացված համայնքներից և Գյումրիից կառավարություն է ներկայացվել  սուբվենցիոն 44 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր արժեքը, նախնական փաթեթների գնահատումով, կազմում է 7 մլրդ 229 մլն դրամ։ Համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, կառուցման տարբեր բաղադրիչներով նախագծերն նախնական հավանության են արժանացել, որոնք դեռ հաստատման փուլում են։ Գործընթացների կազմակերպման ժամանակատարության պատճառով գրեթե ամեն տարի համայնքներում ծրագրերն ուշ են գործնական փուլ մտնում և արդյունքում՝ սկսված շինարարությունները տեղափոխվում են հաջորդ տարի։

Ախուրյան խոշորացված համայնքում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով կոմունալ ծառայության տեխնիկական սպասարկման կենտրոնի շինարարությունը սկսել էին տարվա կեսին։ Հաստատված ծրագրերի համար ամռան կեսին անցկացված մրցույթից հետո շինկազմակերպություններն աշնանն էին աշխատանքները սկսել, իսկ աշնանը սկսված շինարարությունը տեղի եղանակային պայմաններում երկար շարունակել չէին կարող։ Սա թերևս պատճառներից միայն մեկը չէր։

«Կարգն այնպես է, որ 70 մլն դրամից ավելի ծրագրի դեպքում, շինարարին մրցույթից հետո 40 օր է ժամկետ տրվում, հիմա  մինչև մրցույթները լինում են, մինչև ուզում են գործ սկսել, աշուն է լինում, դրան գումարած՝ մի շարք գործոններ կան, որոնք խանգարում են շինարարության ընթացքին։ Առաջինն աշխատուժի պակասն է, խիստ պակաս կա աշխատողների»,- ասում է Ախուրյանի համայնքապետարանի շինարարության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սարգսյանը։

Համաֆինանսավորմամբ կառուցվող նոր ավտոպարկի համար մոտ 65 մլն դրամ է ծախսվելու։ Հարմարություններ են ստեղծելու խոշորացված համայնքի 35 բնակավայրերը սպասարկող տեխնիկաների պահպանության և վերանորոգման համար։ Ավտոպարկի բազան ևս սուբվենցիոն միջոցներով են թարմացրել, ձեռք են բերել բազմաֆունկցիոնալ տեխնիկաներ, որոնք մինչ օրս կայանատեղի չունեն, Ախուրյանի համայնքապետարանի վարչական շենքի հարևանությամբ պահում են բաց երկնքի տակ։

«Մեր մեխանիզմները շատ դժվարությամբ ենք ձեռք բերել։ Ի վերջո, թանկարժեք մեքենաներ են, ունենք 2 հատ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, կամազ, ինքնաթափ և այլն, որոնք ձմեռային պայմաններում բաց երկնքի տակ թողնելը հանցագործություն է»,- նշում է  Սամվել Սարգսյանը։

Նոր կառուցվող ավտոպարկի կայանվող տեխնիկան սպասարկելու է Ախուրյան բնակավայրի հարևան գյուղերին, իսկ խոշորացված համայնքի հեռավոր գյուղերի սպասարկումն ապահովելու է Մարմաշեն բնակավայրում գործող նոր ավտոպարկը։ 2 կենտրոնները միասին՝ մոտ 14 միավոր նոր գնված տեխնիկա ունեն։

Սուբվենցիոն ծրագրով նախորդ տարվա աշնանը՝ սեպտեմբերին էր սկսվել նաև Ջրառատի մանկապարտեզի շինարարությունը։ Լեռնային այս գյուղում տարվա այդ շրջանում շինարարություն սկսելը ռիսկային է, քանի որ Ջրառատում սովորաբար արդեն սեպտեմբերին գիշերային ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում, իսկ այդ պայմաններում շինարարական նորմատիվներով աշխատանքներ անելն անթույլատրելի է։ 2021 թվականին շինարարը հասցրել է միայն շենքի հիմքերը փորել։

50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքի նկուղային հարկը համայնքին ծառայելու է որպես ապաստարան։ Սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը ենթադրում է միայն ապաստարանի կառուցում։

Մինչև օգոստոս շինարարն ավարտելու է այդ աշխատանքները, որից հետո արդեն կհայտարարվի ծրագրի երկրորդ փուլի շինարարի մրցույթ։ Հաշվի առնելով շինանյութի շուկայում թանկացումները, այս փուլում շինարարը կարող է իր նախատեսած ֆինանսավորման չափը վերանայել։

«Երկրորդ փուլի համար նոր նախահաշիվ է պատվիրում շինարարը։ Այսինքն՝ էս տարվա աշխատանքների համար մենք նախագծերը կազմել ենք 2021 թ․-ին, բայց ապրիլ ամսին, Քաղաքաշինության կոմիտեի գնագրքով վերահաշվարկ ենք արել և նախահաշվային արժեքները ներկայացրել արդեն թանկացված գներով»,- ասում է Ախուրյանի համայնքապետարանի շինարարության բաժնի գլխավոր մասնագետը։

 

Մոտ 1000 բնակիչ ունեցող համայնքը չունի գործող մանկապարտեզ։ Ջրառատի երեխաները հաճախում են հարևան Բասեն գյուղի, Ախուրյանի մանկապարտեզներ։ 2-րդ փուլի մեկնարկից առաջ, մրցութային ու փաստաթղթային գործընթացների ժամկետներից ելնելով, սպասվում է որ 2021-ի սուբվենցիոն այս ծրագիրն ավարտին կհասնի 2023 թվականին։ Ախուրյան խոշորացված համայնքում սա միակ մանկապարտեզը չէ, որ կառուցվում է սուբվենցիոն ծրագրով։ Ընթացքի մեջ են Վահրամաբերդի, Շիրակի և Հացիկի մանկապարտեզների կառուցումները, անավարտ է նաև Արևիկ գյուղի ճանապարհի նորոգումը։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տոկիոն մտադիր է պահպանել մասնակցությունը Սախալինի նախագծերին

09:00 08.04.2025

Տոկիոն մտադիր է պահպանել մասնակցությունը Սախալինի նախագծերին

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պահպանել մասնակցությունը ռուսական «Սախալին-1» և «Սախալին-2» նախագծերին, քանի որ դրանք կարևոր է համարում երկրի էներգետիկ անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է երեքշաբթի օրը հրապարակված Ճապոնիայի ԱԳՆ դիվանագիտության մասին ամենամյա զեկույցում, Տոկիոն վարում է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունից աստիճանաբար հրաժարվելու քաղաքականություն։ «Սախալին-1 և Սախալին-2 նավթի և բնական գազի զարգացման նախագծերը կարևոր […] ...

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է

08:49 08.04.2025

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ մենք ավելի ենք մոտենում համաձայնության: Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը […] ...

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

08:40 08.04.2025

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

08:22 08.04.2025

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

08:12 08.04.2025

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...

BACK_TO_TOP