20:04 26.05.2022
Շիրակի մարզի առնվազն երեք՝ Կառնուտի, Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարներում այս պահին բավարար ջրային պաշար կա կուտակված: 22 միլիոն խմ տարողության Կառնուտի ջրամբարում պատվարի ճաքերի պատճառով հնարավոր է կուտակել մինչև 18 միլիոն խմ պաշար: Ախուրյան գետից այս տարի ջրառը սկսվել է մարտի երկրորդ տասնօրյակից: Ջրամբարն անցած տարի ձմեռացման էր գնացել մոտ 2 միլիոն խմ ջրի պաշարով: Նախատեսվում է Շիրջրանցքով օրական մինչև 200 հազար խմ ջրալրում կատարել մինչ ոռոգման սեզոնի մեկնարկը և կուտակել անհրաժեշտ քանակության ջուր: Նախորդ տարվա համեմատ այժմ ջրամբարում հաջողվել է լցնել 15 միլիոն 200 հազար խմ ջուր:
Կառնուտի ջրամբարն ունի դոտացիոն մուտքեր, իսկ Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարներում հիմնական ջրի ծավալն ապահովում են ավազանների ձնհալքերից ու ընթացիկ տեղումներից: Երկու ջրամբարներում առայժմ բավարար քանակի ջրի ծավալ ապահովել չի հաջողվել:
Արագածի բարձրադիր լեռնային գոտիներում նոր սկսված ձնհալի միջոցով կհասցնեն Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարներում անհրաժեշտ ջրալրումներ կատարել: Թեև այս տարի վարուցանքի ուշ մեկնարկով ու տեղումների առատությամբ պայմանավորված գյուղացիական տնտեսություններից ոռոգման ջրի պահանջարկ դեռ չի ներկայացվել: Այսինքն՝ հիմա էլ ջրամբարներում ջուր կա, բայց սպառող չկա:
«Մինչ օրս մարզի ջրօգտագործողներից հայտեր չենք ստացել, թեկուզ բազմամյա խոտաբույսերի կամ հացահատիկային կուլտուրաների ցանքերը ոռոգելու համար։ Նախորդ տարի էս ժամանակ արդեն բավականին հայտեր ունեինք, բավականին ջուր ունեինք տված ջրօգտագործողներին։ Անցած տարի ունեինք դեֆիցիտ ջրի թե՛ ջրամբարներում, թե՛ գետերում։ Անցած տարի ոռոգման ջրի հետ կապված մեծ պրոբլեմներ էին առաջանում»,- նշում է Շիրակ ՋՕ ընկերության ջրօգտագործման բաժնի պետ Արթուր Սիմոնյանը։
Ջրի պահանջ հողօգտագործողներն ու ֆերմերները դեռ չեն ներկայացրել, բայց ընկերությունը շարունակում է ջրամատակարարման դիմաց պայմանագրերի կնքման գործընթացը: Այս դեպքում էլ գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր կնքել չեն շտապում։ Պայմանագրերի ձևաթղթերում ու պարտավորությունների դրույթներում նաև կատարվել են որոշակի փոփոխություններ։ Հենց կնքվող պայմանագիրը կհամարվի ընկերության ու գյուղացու միջև իրավական այն փաստաթուղթը, որով էլ նախապես կպլանավորվի ջրամբարներից բաց թողնման ենթակա անհրաժեշտ քանակության ջրի ծավալը:
«Պայմանագրի նոր ձևաթուղթ ենք ստացել կառավարությունից։ Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է տվյալ հողօգտագործողի հողերի կադաստրային կոդերը, որ ձևակերպումը GPS համակարգում ճիշտ կատարվի, հետո այդ պայմանագրի հիման վրա նոր ծրագիրը կհաշվարկի տվյալ մշակաբույսին անհրաժեշտ ջրի ծավալները, որ մենք կարողանանք հատուկ պլանավորում անենք տվյալ ջրանցքում կամ համայնքում»,- նշում է Արթուր Սիմոնյանը։
Այս տարի ջրընդունիչ կետերում տեղադրվել են 170 նոր ջրաչափական սարքեր որոնցով կվերահսկեն մատակարարվող ջրի ծավալները։ Բայց հիմա էլ ջրբաժան մասնագետների պակաս ունեն, համայնքներում աշխատողներ չեն կարողանում գտնել: Այս պահին ընկերությունը ունի 20 ջրբաժան մասնագետի կարիք։
Ջուրն առաջնահերթ կհասնի պայմանագիր ունեցող հողօգտագործողների ցանքատարածքներին, իսկ չունեցողները նախորդ տարիների նման, ստիպված սպասելու են իրենց հերթին: Մարզում այս տարի, ըստ մասնագետների, ոռոգման ջրի դեֆիցիտ չի լինի, այս ընթացքում կարգավորվել է նաև ջրանցքից սնվող ՀԷԿ-երին մատակարարվող ջրի ծավալը:
08:49 08.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ էՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ մենք ավելի ենք մոտենում համաձայնության: Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը […] ...
08:40 08.04.2025
ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: […] ...
08:30 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 08.04.2025
Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ովԳազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...
08:12 08.04.2025
Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպենՎաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...
08:00 08.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...