21:18 28.05.2022
Բժշկական գիտությունների դոկտոր, հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա համահաղորդավար, սրտաբան Գերման Գանդելմանը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում բացահայտել են նոր վտանգավոր հիվանդության ախտանիշները. Մասնագետները «անհայտ» հեպատիտի նախանշաններ են անվանել աչքերի դեղնությունը, մեզի և կղանքի գունաթափումը և գիտակցության խանգարումը:
«Ամբողջ աշխարհը քննարկում է մանկական նոր հեպատիտը», – ասել է Մալիշևան: Բժշկի խոսքով՝ այս հիվանդության զարգացման պատճառները դեռևս անհայտ են՝ հեպատիտների բոլոր տեսակներն ունեն հարուցիչներ, սակայն դեռևս չի հաջողվել պարզել, թե որ վիրուսն է նոր հեպատիտ առաջացնում։
Հաղորդավարները նշել են, որ նոր հեպատիտի նշանները նման են մյուս տեսակի հեպատիտների նշաններին։ «Դա կարող է լինել ջերմաստիճան, դա կարող է լինել աչքերի դեղնացում, կղանքի գունափոխում, այն դառնում է մոխրագույն , իսկ մեզի մուգ գույնը դառնում է մուգ շագանակագույն», – բացատրել է Գանդելմանը:
Բացի այդ, հիվանդությունը վնասում է լյարդը, ինչի հետևանքով օրգանը չի կատարում վնասակար նյութերը թունազերծելու գործառույթը, և տեղի է ունենում գիտակցության մթագնում, նշել են բժիշկները։ «Սա է պատճառը երեխաների լյարդի փոխպատվաստման», – ավելացրել է Գանդելմանը:
12:12 27.04.2025
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը12:34 27.04.2025
Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԵրեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
12:12 27.04.2025
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգըՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...
11:52 27.04.2025
Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանըԱյսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
11:32 27.04.2025
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժածԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...
11:12 27.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...
10:52 27.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...