19:15 24.05.2022
Գյումրիի Արվեստների ակադեմիայում դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, էական փոփոխություն չի կրել, ինչպես և հատկացված տեղերը։ Մայիսի 10-ից հետո հայտագրումների այդպիսի պատկեր է արվեստի բուհերի Գյումրիի 3 մասնաճյուղերում։ Մրցույթ երեք բուհերի ոչ բոլոր բաժիններում են սպասվում, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չունեն։ Արվեստի բուհերը, ի տարբերություն մյուսների, մեկ յուրահատկություն ունեն՝ դիմում են նրանք, ովքեր, գիտելիքից բացի, պետք է ունենան բնատուր ձիրք և տաղանդ։
Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 6 բաժիններում հատկացված 12 անվճար և 33 վճարովի տեղերի համար դիմել է 22 դիմորդ։ Այսպիսի արդյունք կանխատեսում էին, քանի որ դիմորդների մեծ մասը նախապատրաստական բաժնի սովորողներն են։
Կատարողական բաժիններից բացի, մի քանի տարի է՝ բուհում ավելացել է մասնագիտական մանկավարժություն բաժինը, որը նախկինում համարվում էր ՇՊՀ-ի երգ-երաժշտության բաժին։ Մասնագիտական մանկավարժությունում այս տարի էլ դիմորդների պակաս չունեն։ Երգ-երաժշտություն առարկայի ուսուցիչներ են պատրաստում հանրակրթական դպրոցների համար։
«Բնականաբար, նոր ծրագրերին համապատասխան, մեր պատրաստած մասնագետներն ավելի կատարելագործված ու դպրոցական ծրագրերին համահունչ կրթություն են ստանում»,- նշում է ԵՊԿ ԳՄ տնօրենի տեղակալ Անի Ասատրյանը։
Վերջին տարիներին բուհը դիմորդներ չունի երաժշտական արվեստ բաժնում։ Պատճառները, ըստ մասնագետների, երաժշտարվեստի նկատմամբ վերաբերմունքի պակասն է։ Դիմորդների պասիվությունը մտահոգիչ է նաև ազգային նվագարանների բաժիններում, որտեղ հատկացված տեղերը միշտ թափուր են մնում։ Սազը, թառը, քամանչան, շվին, սրինգը կամ տավիղը այս տարի էլ չեն գրավել դիմորդներին։ Տավիղի բաժնի միակ ուսանողուհին անցած տարի է բուհ ընդունվել, իսկ նորագույն այս գործիքը բուհի մասնաճյուղին նվեր է Գերմանիայից։ Նվագարանը կա, բաժինը գործում է, բայց այս տարի դիմորդ չունեն։
Նույն պատկերն է նաև ջութակի և դիրիժորական բաժիններում: Արվեստների ակադեմիայի մյուս մասնաճյուղում՝ Գեղարվեստի ակադեմիայում, դիմում-հայտերի առաջին փուլը հաջող ելք է ունեցել, սահմանված տեղերի քանակը լրացվել է, ինչը, նախորդ տարվա համեմատ, լավագույն ցուցանիշ է համարվում։
«2020 թ․-ին ունեցել ենք 31 դիմում, 2021-ին՝ 34, իսկ այս տարի միայն առաջին փուլով՝ 45 դիմորդ։ Նույնիսկ բաժիններ ունենք, որ մրցույթներ են լինելու, իսկ սա վերջին 10 տարվա լավագույն ցուցանիշն է մեզ համար»,- նշում է ՀԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։
Մրցակցություն է սպասվում «Կերպարվեստ» մասնագիտության տարբեր բաժիններում։ Բուհի համար գնալով թրենդային են դառնում նաև հագուստի մոդելավորման, դիզայնի և գրաֆիկայի բաժինները, պահանջված մասնագիտություններ են դարձել՝ շուկայի թելադրանքով։
Դեկորատիվ կիրառական արվեստը ևս չի զիջում մոդելավորմանը։ Այս բաժնում են համատեղվում դարբնագործությունն ու գունավոր մետաղի մշակումը։ Հետաքրքիր է նաև այն, որ այս ուղղությամբ սկսել են զբաղվել նաև աղջիկները։ Ամեն դեպքում, Գեղարվեստի ակադեմիայում ևս թափուր տեղերով մասնագիտություն ունեն։ Դիմում-հայտեր չեն ստացել «Արվեստի պատմություն և տեսություն» բաժնում։ Արվեստաբանությունն արդեն երկրորդ տարին է՝ ոչ մեկին չի հետաքրքրում։
«Այսօրվա երիտասարդությունը գնում է այնպիսի մասնագիտությունների, որտեղ կիրառելով իր գիտելիքները, կկարողանա գումար վաստակել։ Այս առումով արվեստաբանությունն այն մասնագիտությունն է, որտեղ շատ դժվար է գիտելիքների շնորհիվ օրվա ապրուստի հարցը լուծել»,- ասում է Վահագն Ղուկասյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում ստացված դիմում-հայտերի արդյունքներից դեռ տվյալներ չունեն, ամփոփումը մայր բուհում է տեղի ունենում։ Գյումրիի մասնաճյուղը նախորդ տարիներից է հայտնի, որ դերասանական բաժնում գրեթե միշտ դիմորդների համալրման խնդիր չի ունեցել։
Ընդհանուր առմամբ, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դիմորդներ չունեն «Թատերագիտություն» մասնագիտությունում։ Արվեստի բուհերի դիմորդները հանձնում են ներբուհական քննություններ։
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...