10:16 24.05.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ ասելով, թե ոչ ոք չի դատապարտի Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեին, եթե նա մի փոքր քնի Անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության (Quad Security Dialogue, Ավստրալիա, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ և Ճապոնիա) գագաթնաժողովում, որը բացվել է երեքշաբթի, Տոկիոյում:
Այսպիսով, Բայդենը ողջունել է Ավստրալիայի նոր վարչապետին, ով մեկնել է Տոկիո ընտրություններից մեկ օր անց: «Դու երդվեցիր և անմիջապես նստեցիր ինքնաթիռ: Ես չգիտեմ, թե ինչպես ես դա անում, բայց լավ է, եթե այստեղ քնես», – ասել է Բայդենը Quad-ի առաջնորդների հանդիպման բացմանը:
Միացյալ Նահանգների նախագահը շնորհավորել է Ալբանեզեին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում ձեր պատրաստակամությունը՝ գալ այստեղ պաշտոնը ստանձնելուց հետո», – ասել է նա:
«Quad»-ը հիմնադրվել է 2007 թվականին՝ որպես Ասիախաղաղօվկիանոսյան և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի ներգրավման մեխանիզմ: 2017 թվականի նոյեմբերին չորս երկրներ կոալիցիա կազմեցին, համաձայն նոր ռազմավարության՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նավագնացության կարևորագույն ուղիներն ապահովելու համար: Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպումը կայացել է 2019 թվականի սեպտեմբերին, Նյու Յորքում։ 2021 թվականի մարտին տեղի ունեցավ քառյակի առաջին գագաթնաժողովը։ Համաճարակի հետ կապված՝ այն անցկացվել է վիրտուալ ձևաչափով, իսկ առաջին դեմ առ դեմ Quad գագաթնաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերին, Վաշինգտոնում։
21:29 27.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարումԱպրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Ինչպես հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառմանը ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ […] ...
20:48 27.04.2025
«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է ակումբի՝ սոցցանցերում հրապարակված հայտարարությունում: ...
20:10 27.04.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքինԲեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը նախազգուշացրել էր Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում թիրախին հարվածելու պլանների մասին: Հարձակման պատրվակը եղել է իբր «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտը, որը գտնվում է բնակելի շենքում։ Ռազմական ավիացիայի հարձակմանը նախորդել են երկու անօդաչու սարքերի հարվածները: ...
20:00 27.04.2025
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունք է գրանցել«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը: «Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում: «Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»: Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, […] ...
19:55 27.04.2025
Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ Երևանի խանութներից մեկում բռնկված հրդեհիցԱպրիլի 27-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել […] ...
19:25 27.04.2025
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-իԻրանի Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի բժշկական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալիանը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք բժշկական զեկույց, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ 36 մարդ է մահացել»,- ասել է նա։ Վերջին տվյալներով վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։ Ապրիլի 28-ին Իրանում […] ...