Ի՞նչ իրավունքով է տաղավար կառուցվում բնության հուշարձանի հարևանությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+12.09 oC

Ի՞նչ իրավունքով է տաղավար կառուցվում բնության հուշարձանի հարևանությամբ

12:08 22.02.2018

Արդեն երկու օր է՝ ֆեյսբուքում բուռն քննարկումներ են ծավալվում «Քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ ընթացող շինարարության շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քարերի սիմֆոնիային» կից փայտե տաղավար է կառուցվում: 

SHANTNEWS-ի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հայտնեց, որ Գառնի համայնքի բնակիչը հուշարձանին հարակից տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ունի:

Այս պահին փաստաթղթային ուսումնասիրություն է կատարվում. հուշարձանի անձնագրով սահմանված հուշարձանի տարածքի և պահպանման գոտու տարածքի կոորդինատները համադրվելու են սեփականություն հանդիսացող տարածքի հետ՝ պարզելու արդյո՞ք դրանք հատվում են, թե՞ չէ, և որտե՞ղ է գտնվում տվյալ տաղավարը: 

Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղարի՝ բնակչի սեփականության իրավունքը նոր չի:  

Հարցին, թե արդյո՞ք խոսքը այն շինարարության մասին է, որի վերաբերյալ ահազանգել էին դեռ անցած տարվա մայիսից, Վրույր Պեպանյանը դժվարացավ պատասխանել: 

Ես, ճիշտն ասած չգիտեմ ինչ է եղել, հնի մասին ես չեմ կարող ասել:


SHANTNEWS-ը հետևում է շինարարության շուրջ զարգացումներին, և ավելի ուշ նոր մանրամասներ կհայտնենք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ են մնում նրան․ Լավրով

12:24 02.11.2024

Որքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ են մնում նրան․ Լավրով

Որքան երկար Կիևի ռեժիմը խաթարի պայմանավորվածությունները, այնքան ավելի քիչ տարածքներ կմնա Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Որքան երկար ժամանակ է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը Արևմուտքի աջակցությամբ մեկը մյուսի հետևից խզում համաձայնագրերը, այնքան քիչ տարածք է թողնում այս ռեժիմը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ ...

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

12:10 02.11.2024

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր […] ...

SHANTNEWS

12:00 02.11.2024

SHANTNEWS

Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

11:48 02.11.2024

Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ: Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր […] ...

Նոյեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

11:26 02.11.2024

Նոյեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Նուբարաշենի խճ․ 1, 2, 3, 4, 5 շենքեր, 11։00-17:00 Աբելյան փ. 9, 11, 13 շենքեր, Շինարարների փ. 22, 24, 26, 28, 28/3, 32 շենքեր, Ռ․Մելիքյան փողոց մասնակի, Սեբաստիայի փ. 18, 18Ա, […] ...

Իրանում կարծում են, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարի ռեժիմ հաստատել Լիբանանում

11:01 02.11.2024

Իրանում կարծում են, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարի ռեժիմ հաստատել Լիբանանում

Իսրայելը ստիպված կլինի մոտ ապագայում համաձայնել հրադադարի ռեժիմին Լիբանանում, քանի որ շիական «Հըզբոլլահի» կազմավորումները թույլ չտվեցին իսրայելական բանակին հասնել ցանկալի արդյունքների։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Աքրմինիան։ «Առաջիկա օրերին Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) ստիպված կլինի համաձայնել հրադադարի, քանի որ այս ռեժիմի իշխանությունները լավ են հասկացել, որ հարավային Լիբանանում իրենց գործողությունները ցանկալի արդյունքի […] ...

BACK_TO_TOP