Սոցիալական բնակարանների նոր ծրագիր Գյումրիում․ նախատեսվում է վերականգնել Լիսինյան 1 հասցեի կիսակառույց շենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+9.09 oC

Սոցիալական բնակարանների նոր ծրագիր Գյումրիում․ նախատեսվում է վերականգնել Լիսինյան 1 հասցեի կիսակառույց շենքը

12:58 21.05.2022

Գյումրիում բնակարանային ապահովմանն ուղղված «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագիրը դեռ մնում է հստակեցումների փուլում։ Պատճառը շինանյութի, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում թանկացումներն են։ Գնային փոփոխություններով պայմանավորված հիմնադրամն անընդհատ վերանայում է բնակարանային ծրագրի տարբերակները։ Մինչ այդ հիմնադրամը բնակարաններ է կառուցել ու հատկացրել անօթևաններին։

Միաժամանակ, Գյումրիում սոցիալական բնակարանաշինության մեկ այլ ծրագրի առաջարկ է ներկայացվել։ Նախաձեռնությունը «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանն է, մտադիր է Գյումրիում անավարտ շենքը կառուցելուց հետո վերադարձնել  քաղաքին, միայն առաջին հարկը ընկերությանը կտրամադրվի՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակների համար։

Ավելի քան 30 տարի, այսպիսի պայմաններում են ապրում տնակի բնակիչները, դրանք չեն փոխվում անգամ տնակի ժամանակ առ ժամանակ վերանորոգումից հետո։ Մխիթարյաններն իրենց տնակում քիչ թե շատ կոմունալ հարմարություններ ստեղծել են, այտեղ են մեծացել երկու զավակները, հիմա հերթը թոռներինն է, 88-ին բնակարան չեն կորցրել, վարձով են ապրել, անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն, բայց փաստացի տնատեր էլ չեն։ Սեփական ուժերով նոր բնակարան ձեռք բերել չեն կարողացել, հիմա համեմատաբար ձեռնտու տարբերակ են համարում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի սոցիալական բնակարանների ծրագրին դիմելը։

«Իմացա ծրագրի մասին, մտածեցի հնարավորություն է, օգտվենք, ոնց էլ լինի 10 տարվա ընթացքում էդ փողը կմուծենք, կմարենք, մանավանդ որ առանց տոկոսների է»,- նշում է տնակի բնակիչ Հասմիկ Հաջյանը։

Գյումրիում անօթևան ընտանիքի բնակարանային ապահովման ծրագրի առաջարկվող 50/50 տարբերակը հիմնադրամում դեռ անփոփոխ է մնում։ Այսինքն՝ ներդրվող գումարի 50 տոկոսը ընտանիքների համար անհատույց նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50-ը ընտանիքները վերադարձնելու են հիմնադրամին՝ 10 տարվա ընթացքում, որից հետո բնակարանը կհամարվի նրանց սեփականությունը: Մոտեցումը վերջնական չէ, բայց դրանք կլինեն բնակարանաշինության արդյունքում, թե կգնվեն շուկայից։ Հիմնադրամում որոշումները դեռ վերանայում են։

«Հիմա, քննարկման արդյունքում, ևս մեկ անգամ ուսումնասիրվելու է, թե ունեցած բնակարանների գինը և նորը կառուցելու հետ համեմատականը ինչ տարբերություն կստացվի և վերջնական մոտակա օրերին որոշումը կընդունվի»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Նոր կառուցված բնակարան է տրվելու, թե գնված ու վերանորոգված՝ հիմնադրամն է որոշելու։ Իսկ շահառուների փաստաթղթերն արդեն ուսումնասիրվել են, 88 ընտանիք համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։ Եթե քննարկումների արդյունքում հիմնադրամը կրկին վերադառնա բնակարանների կառուցմանը, ապա այն կսկսեն նախատեսված հասցեում՝ նախորդ 2 ծրագրերով Անի թաղամասում կառուցված սոցիալական բնակարանների հարևանությամբ, անավարտ շենքի հիմքերի վրա։

Սոցիալական բնակարանաշինության մեկ այլ ծրագրի վերաբերյալ նաև հուշագիր է ստորագրվել։ Այն առաջարկել է «Դեպի առաջ»  բարեգործական կազմակերպությունը։ Գյումրիում կիսակառույց կամ անավարտ շենք են նախատեսում վերակառուցել և վերադարձնել համայնքին։ Ընտրվել է Մսի կոմբինատ թաղամասի Լիսինյան 1 հասցեի եռահարկ կիսակառույցը։ Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ևս 10-12 անօթևան ընտանիքի բնակարանի հարց կլուծվի։ Շահառուների ընտրությունը իր վրա է վերցնում կազմակերպությունը։

Բացի բնակարանաշինական բաղադրիչից, «Դեպի առաջ»-ի հետ նախատեսվում է համագործակցել նաև սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։ Վերակառուցված շենքի առաջին հարկը տրամադրվելու է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակների համար:

Բնակարանաշինական մեկ այլ ծրագիր, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, Մուշ 2-2 թաղամասում մոտենում է ավարտին, որը կունենա նաև շարունակություն։ Արդեն կառուցված 2 շենքերում բնակարանատեր կդառնա 36 ընտանիք, շահագործման կհանձնվի նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը։ Հիշեցնենք, որ 88-ից հետո առաջին անգամ Գյումրիում կառուցվում են 5 հարկից բարձր շենքեր։ Նորակառույցների մի մասը լինելու են 6, ևս երկուսը՝ 7 հարկանի բնակելիներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է

08:49 08.04.2025

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ մենք ավելի ենք մոտենում համաձայնության: Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը […] ...

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

08:40 08.04.2025

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

08:22 08.04.2025

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

08:12 08.04.2025

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 08.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP