19:38 18.05.2022
Ուկրաինայի տարածքից սննդամթերք, այդ թվում՝ հացահատիկ արտահանելով՝ Արևմուտքը վերջին ունեցվածքն է խլում Ուկրաինայի ժողովրդից։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 18-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան հացահատիկի արտահանումը, իբր համաշխարհային շուկաներում գների իջեցման նպատակով, անվանել է «Ուկրաինայի թալանի քաղաքականություն»։
Դիվանագետը հիշեցրել է մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ուկրաինայից 20 մլն տոննա հացահատիկի արտահանման պլանների մասին։
Դիվանագետը կարծում է, որ երևակայական «ամերիկյան պացիֆիզմը և բոլորին օգուտ բերելու ցանկությունը» վաղուց են հասկացվել։
Նա կոչ է արել ուկրաինացի ժողովրդին «խելքի գալ և հասկանալ, որ հիմա ձեզ զրկում են վերջին բանից՝ ձեր ուտելիքից, հացահատիկից, ձեր աշխատանքի արդյունքից»։
Զախարովան «վայրենի» է անվանել ԱՄՆ-ի գործողությունների տրամաբանությունը, որը հնարավորություն է տալիս «խլել Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքի արդյունքները այն պահին, երբ Ուկրաինան գտնվում է ռազմական գործողությունների փուլում»։
Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնությունը տեսնում է արևմտյան երկրների ցանկությունը Ուկրաինայից դուրս բերել այն ամենը, ինչը նույնիսկ ամենաչնչին արժեք ունի։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության (ԵՄ) ճնշման ներքո Ուկրաինան այլընտրանքային ուղիներ է փնտրում Օդեսայի նավահանգստի պահեստարաններից ցորենի պաշարներն արտահանելու համար՝ չնայած երկրում հացահատիկի պակասի սպառնալիքին։
Մայիսի 17-ին եվրոպական շուկայում ցորենի գինը 1 տոննայի դիմաց կազմել է 435 եվրո՝ գերազանցելով բոլոր ռեկորդները։ Հացահատիկի ինքնարժեքի բարձրացման պատճառը հրապարակման հեղինակներն համարում են հակառուսական պատժամիջոցները, ինչպես նաև ցորենի երկրորդ խոշոր արտադրող Հնդկաստանի աննոմալ շոգի հետևանքները։
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...