18:43 18.05.2022
Մայիսի 18-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։
ԱԺ քննարկմանն են ներկայացվել գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների 2021 թ․ բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները։
ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում նախարարության հաստատված բյուջեն 9 մլրդ 845 մլն 847 հազ․ ՀՀ դրամ էր, որի կատարողականը կազմել է 7 մլրդ 262 մլն 862,7 հազ․ ՀՀ դրամ։
«Տնտեսական զարգացման ծրագրեր» ծրագրի իրականացման համար 2021թ․ պետական բյուջեից հատկացվել էր 512 մլն 2 հազ․ ՀՀ դրամ, փաստացի ծախսվել է 327 մլն 749,4 հազ ՀՀ դրամ, որն հիմնականում ուղղվել է տեղական արտադրողներին աջակցությանը։
ԱՀ բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի իրականացման համար 2021թ պետբյուջեով հատկացվել էր 1 մլրդ 484 մլն 790 հազ․ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 354 մլն 197,4 հազ․ ՀՀ դրամ։
Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագրի աշխատանքների իրականացման համար 2021թ․ բյուջեից տրամադրվել էր 105 մլն դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 101 մլն 723,7 հազ․ ՀՀ դրամ։
Մանրամասն ներկայացնելով 2021թ․ պետական բյուջեի՝ նախարարության ծրագրերին և միջոցառումներին ուղղված հատկացումները ,նախարարի տեղակալը ընդգծել է, որ 2021թ․ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը նպատակաուղղված էր հողօգտագործման ու անասնապահության վարման կատարելագործմանը, անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության մեխանիզմների միջոցով երկրում ՓՄՁ զարգացման խթանմանը, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը, ոլորտի գերակա ուղղություններով համապատասխան աշխատանքների կատարմանն ու ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը։
Քաղաքաշինության նախարարության 2021թ կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 9 մլրդ 242 մլն 113 հազ․ ՀՀ դրամ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 25 մլրդ 460 մլն 302 հազ․ ՀՀ դրամ։ ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից կապիտալ շինարարության ծրագրին հատկացվել է 21,5 մլն ՀՀ դրամ, գույքի գնման ծախսերի համար՝ 116,998 մլն դրամ, արտաբյուջեի ծրագրերի համար ՝4,839 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ կապիտալ շինարարության համար 2021թ պետական բյուջեից հատկացվել էր 25 մլրդ 603 մլն 639 հազ․ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 25 մլրդ 96 մլն 115 հազ․ ՀՀ դրամ կամ 98 տոկոսը։
Նախարարի տեղեկացմամբ՝ բնակարանաշինության ծրագրերի իրականցմանը հատկացվել է 2987․852 մլն դրամ։ Այդ ծրագրերի շրջանակներում 2021թ․ կառուցվել և շահագործման է հանձնվել 35 բնակելի տուն, 957 նոր բնակելի տների կառուցման աշխատանքներն էլ սկսված են և շահագործման կհանձնվեն 2022-2023 թթ-ին։
Արցախի Հանրապետության տարածքում 2020 թվականին ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով տուժած բնակելի տների վերանորոգման-վերակառուցման կամ շինանյութեր ձեռք բերելու նպատակով արտաբյուջետային միջոցների հաշվին հատկացվել է 17,294.9 մլն ՀՀ դրամ։
Ըստ քաղաքաշինության նախարարի հաղորդման՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման և կառուցման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 207.6 մլն ՀՀ դրամ,իսկ այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների վերանորոգման և կառուցման նպատակով՝ 2,181.7 մլն ՀՀ դրամ:
2021 թվականին շարունակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով հասարակական նշանակության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներում նախատեսված ծրագիրը, որի շրջանակներում հատկացվել է 70.8 մլն ՀՀ դրամ։
Նախարարի հավաստմամբ՝ 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում մշակված և իրականացված ծրագրերը հիմնականում ուղղված էին պատերազմական գործողությունների հետևանքների վերացման, տեղահանված բնակչության բնակարանով ապահովման և հանրապետության առջև ծառացած այլ հիմնախնդիրների հնարավորինս արագ լուծմանը:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերի համար 2021թ բյուջեով հատկացված էր 441,4 մլն ՀՀ դրամ, որի կատարողականը կազմել է 389,0 մլն դրամ։ Պահուստային ֆոնդից տարվա ընթացքում նախարարությանը տրամադրվել է 1 506,8 մլն դրամ, կատարողականը՝ 1228․0 մլն դրամ։
Բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը և աջակցությունը 2021թ ծախսային մասով կազմել է 5 մլրդ 133 մլն 497, 177 հազ․ ՀՀ դրամ, գազի վճարի փոխհատուցումը՝ 378 մլն 621, 615 հազ․ ՀՀ դրամ։
2021թ պետական բյուջեից ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարմանն է ուղղվել 69.3 մլն ՀՀ դրամ։ 2020 թ պատերազմի հետևանքով քաղաքացիական պաշտպանության միջոցների իրականացման ժամանակ շահագործված տրանսպորտային միջոցների կրած վնասների փոխհատուցման համար տրամադրվել է՝ 11.5 մլն ՀՀ դրամ։
Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծրագրով 2021թ․ պետական բյուջեով նախատեսված էր 1,8 մլրդ դրամ, որից ծախսվել է 1,6 մլրդ դրամը։
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականցման համար 2021թ․ նախատեսվել էր 582,000․2 ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 283,198․6 դրամ։
Համատեղ նիստի աշխատանքները շարունակվեցին կեսօրից հետո:
Հաշվետվությամբ հանդես են եկել պետական կոմիտեների ու հանձնաժողովների ղեկավարները:
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2021 թվականի բյուջեն պլանավորված էր 2 մլրդ 838 մլն դրամի չափով, որից փաստացի ծախսվել է 2 մլրդ 496 մլն-ը: Բյուջեից 1687230.1 հազ ՀՀ դրամը ուղղվել է ծրագրերին, 366963,3 հազ․ ՀՀ դրամը՝ աշխատակազմի պահպանման ծախսերն են:
ԱՀ ջրային կոմիտեի բյուջետային ծախսերը 4 ծրագրային ուղղությամբ են.
-Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրի պլանը 66.320.400 ՀՀ դրամ է, իսկ ֆինանսավորումը կազմել է 26.320.400 ՀՀ դրամ, որն էլ կազմում է վերջնական պլանի 39.6 տոկոսը;
-Ոռոգման նպատակով հողօգտագործողներին աջակցելու ծրագրին հատկացված ֆինանսական միջոցներից ԱՀ ջրային կոմիտեի պլանը կազմել է 232.312.300 ՀՀ դրամ,իսկ ֆինանսավորումը կազմել է 164.441.531 ՀՀ դրամ, կատարողականը՝ 70.7 տոկոս։
-«Ջրային համակարգերի կառուցում,վերանորոգում,վերակառուցում ու պահպանում» ծրագրով պլանը կազմել է 3.920.000.000 ՀՀ դրամ, ֆինանսավորումը կազմել է 3.807.089.600 ՀՀ դրամ, որը կազմում է վերջնական պլանի 97.1 տոկոսը։
-«Խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով ֆինանսավորումը կազմել է 522.826.944 ՀՀ դրամ:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար տարեկան ֆինանսավորումը կատարվել է հաստատված բյուջեի 83.4 տոկոսով, որը կազմել է 169.8 մլն ՀՀ դրամ: Փաստացի ֆինանսավորման 90 տոկոսը ուղղվել է աշխատավարձային հոդվածին, 10 տոկոսը՝ պահպանման և այլ հոդվածներին:
Արցախի ներդրումային հիմնադրամի 2021 թվականի ֆինանսական հատկացումը 8 մլրդ դրամի չափով էր: Այն ծախսվել է ըստ առանձին ծրագրային ուղղությունների:
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի բյուջեն 4.500.000 ՀՀ դրամ էր: Այն բաշխվել է ըստ 3 ծրագրի.
-աջակցություն ԳԳԱՀ-ին
-ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում
-բուսաբուծության համալիր զարգացման ծրագիր:
Կատարողականը բոլոր ծրագրային ուղղություններով 100 տոկոս էր:
ԱՀ բնակարանային կոմիտեին պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 800 հազար ՀՀ դրամ, որի 94.1 տոկոսը ծախսվել է:
ԱՀ բնապահպանության կոմիտեի հաստատված բյուջեն 257 մլն 421 հազ․ դրամ էր, որից ծախսվել է 203 մլն-ը:
Հաշվետվություններից հետո պատգամավորները հարցեր են ուղղել պատասխանատուներին:
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...