18:17 18.05.2022
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացել է «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության ուսումնական նախագծերի ծրագրի ամփոփիչ փուլը, որն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները և սովորեցնել իրականացնել ուսումնական նախագծեր: Ծրագրի մասնակից աշակերտներն իրենց կատարած նախագծային աշխատանքի շնորհիվ ուսումնասիրել, վերլուծել են մեդիայի դերը և ազդեցությունն իրական կյանքի վրա, ինչը հնարավորություն է տվել զարգացնելու նրանց քննադատական մտածողությունը, ինչպես նաև գնահատելու համացանցի և մեդիայի վստահելիությունը:
Նախագծի ամփոփիչ փուլ անցած դպրոցների աշակերտներին ողջունել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ բուհը բաց է կրթության հետ կապված ցանկացած նախաձեռնության համար և կանգնած է դպրոցների կողքին:
«Մաղթում եմ, որ բոլորդ ժպիտով հեռանաք Մանկավարժական համալսարանից՝ հետագայում մեր բուհի հարկի ներքո որպես ուսանող հանդիպելու ակնկալիքով»,- նշել է պրոռեկտորը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական կլինի և կընդլայնվի:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ հետազոտական աշխատանքը և ուսումնական նախագծերն այսուհետ դառնալու են սովորելու ակտիվ ձև. «Այն հետագայում ձեզ օգնելու է նաև բուհում և աշխատանքի ընթացքում: Այսօր մենք ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում, և դուք հնարավորություն ունեք սովորելու աշխարհի տարբեր բուհերում, ստանալու ինքնուրույն կրթություն, օգտագործելու տարբեր թվային աղբյուրներ և տեղեկատվություն, որոնք երբեմն հիմնավոր չեն և ներառում են, օրինակ, հակագիտական կանխամտածված սխալ: Խոսքը ոչ միայն լրատվությանն է վերաբերում, այլև ամբողջ թվային ինֆորմացիային»,- դիմելով աշակերտներին՝ շեշտել է Արտաշես Թորոսյանը:
Նա վստահեցրել է՝ ծրագրի արդյունքում դպրոցականները կսովորեն օգտվել ճիշտ ինֆորմացիայից, իսկ իրենց ստեղծած բովանդակության դեպքում կպահպանեն բարեվարքության նորմերը և կտրամադրեն ստուգված տեղեկատվություն: ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ հետազոտության ընթացքում աշակերտներին աջակցելու համար:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԿԶՆԱԿ-ի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը:
Նշվել է, որ ծրագրում ներառված դպրոցներում ստեղծվել են մեդիա ակումբներ, որոնք ուսումնասիրել են մեդիագրագիտության արդիական հիմնախնդիրները և առանձնացրել վստահելի աղբյուրներ: Ակումբները դպրոցներում հայտարարել են մեդիագրագիտության տասնօրյակ, որոնց մասնակցել են 7-12-րդ դասարանների աշակերտները։ Մեդիա ակումբներն ընտրել են սովորողների վերհանած հիմնախնդիրը, որի վերաբերյալ կազմակերպել են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ աշակերտների և ուսուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով մեդիագրագիտության վերաբերյալ խորհուրդներ և հմտություններ: Ուսուցիչները համակարգել են ձևավորված խմբերի կազմակերպչական աշխատանքները՝ խթանելով երեխաների թիմային աշխատանքը:
Դպրոցական փուլից հետո ՀՀ 11 դպրոցների մեդիա ակումբների 3 աշակերտներ ծրագրի ամփոփիչ փուլին ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները: Մասնավորապես Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրել են տեղեկատվական պատերազմների թեման, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներն անդրադարձել են կիբերհանցագործությունների հիմնախնդրին, իսկ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի սովորողները վերհանել են մեդիագրագիտության և մեդիայի սպառման հարցերը: Իրենց նախագծային աշխատանքները ներկայացրել են նաև Երևանի թիվ 10, 20, 128 հիմնական և թիվ 83 ավագ դպրոցները, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, Արմավիրի մարզի Փշատավանի և Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցները:
Նախագծերի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում՝ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների, Հանրային լրագրության ակումբի և ՀՊՄՀ դասախոսների մասնակցությամբ, որի ընթացքում փորձագետներն աշակերտներին ներկայացրել են իրենց ուղղորդող տեսակետները հետազոտական աշխատանքների վերաբերյալ:
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...