17:33 18.05.2022
Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում:
«Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչև 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվել է 377 դպրոցների շենքերի սեյսմիկ կայունության բարձրացում, սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետների և ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակություն, համակարգերի բարելավվում:
2016 թ. հավանություն է տրվել ծրագրին: Առաջին փուլով ընդգրկվել են 8 դպրոցի վերակառուցման աշխատանքներ: Կառավարության 2018 թ. որոշմամբ՝ դպրոցների թիվը հասել է 435-ի: Առաջին և երկրորդ փուլով կառուցվող դպրոցների թիվը 46 է:
ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության են ենթարկվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017-2019 թթ. պետական բյուջեով իրականացված շենքերի շինարարության և նախագծահետազոտական ծախսերը:
Հաշվեքննիչ պալատի ներկայացուցչի խոսքերով՝ պայմանագրերով սահմանված նախագծային աշխատանքները ժամկետներում չեն կատարվել:
«Ոչ մի նախագծի կազմ չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, սակայն պայմանագրային գումարների նվազեցումներ չեն կատարվել: Որոշ դեպքերում կատարողականում հաշվառված ծավալները գերազանցում են փաստաթղթերում նշվածներին»,- ասել է Ժորա Մարգարյանը:
Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ, որով հնարավորություն կընձեռվի մշակել և հաստատել միջոցառումների ծրագիր:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ ներկայացված եզրակացությունները համակարգային խնդիրների ուղղությամբ մտածելու առիթ են տալիս:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքերով՝ Հաշվեքննիչ պալատի կողմից ուղարկված առաջարկությունները նախարարությունը մանրակրկիտ կուսումնասիրի: Նա նշել է, որ Հիմնադրամն աշխատում է երկու փաստաթղթային հենքի վրա՝ ազգային օրենսդրության և Հիմնադրամի միջազգային պարտավորությունների շրջանակում:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշել է, որ բոլոր դիտարկումների վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ: Նա ընդգծել է, որ 2019 թ. հետո կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ. նախագծող կազմակերպությունները նախագծերի հետ միասին ներկայացնում են նաև նախահաշիվները: «Հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվներն անցել են բոլոր ազգային փորձաքննությունները: Միջազգային փորձաքննության և փորձագետների ուշադրության կենտրոնում են ոչ միայն նախագծման աշխատանքները, այլ նաև շինարարության ընթացքն ամբողջությամբ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը: Նա տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատի բոլոր դիտարկումները հիմք կտան կատարելու անհրաժեշտ քայլերը, որպեսզի եղած ռիսկերը հնարավորինս չեզոքացվեն:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...