18:55 18.05.2022
Հանրապետության բնակավայրերում ընթանում է անասնագլխաքանակի հաշվառում: Ըստ նախնական տվյալների՝ Շիրակի մարզում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի մոտ 10 հազարով նվազում։
Ամասիա համայնքի և Արեգնադեմ գյուղի բնակիչների անասնագոմերում հիմա գրեթե դատարկություն է: Տարիների չարչարանքով պահած խոշոր եղջերավորներին ստիպված են վաճառել, անասնակեր չեն ունեցել, եղածն էլ թանկ գնով են առել, պահեստավորածը չի հերիքել ունեցած գլխաքանակին։
Չնայած անասնակերի թանկացմանը, կաթի մթերման գինը, նախորդ տարվա համեմատ, նույնն է մնացել, ինչի պատճառով անասնապահական տնտեսությունների եկամուտն է նվազել, դրա համար էլ գյուղացիներից շատերը հրաժարվում են անասուն պահելուց։
«Անասնակեր ժողովուրդը քիչ կարողացավ քաղել, դրա համար անասնագլխաքանակը սկսեց պակասել, հիմնական պատճառը երաշտն էր։ Գյուղացիները վարկ վերցրին, անասնակեր գնեցին, մի մասն էլ շատ էժան գնով սկսեցին վաճառել իրենց անասուններին»,- ասում է Ամասիայի համայնքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Արտեմ Դավթյանը։
Խոշոր եղջերավորների անասնագլխաքանակը նվազել է մոտ 10 հազարով, փոխարենը մանր եղջերավորներինը ավելացել է 15 հազարով: Նախորդ տարվա երաշտի պատճառով նույնիսկ Արփիի ու Աշոցքի մարգագետնային խոտհարքներում անասնակեր չեղավ, ինչով պայմանավորված էր խոտի գնի կտրուկ բարձրացումը։
«Այս տարի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հաշվառումների արդյունքներով՝ մարզում ունենք խոշոր եղջերավոր անասունների մոտ 79 հազար գլխաքանակ, ոչխարների՝ 85 հազար, իսկ թռչունների՝ 386 հազար թև»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանուն ձմեռացման համար անհրաժեշտ է 75-80 հակ խոտ, բայց հաշվի առնելով Ամասիայի ցրտաշունչ պայմաններն ու գարնան ուշ գալը, այստեղ կենդանիներին պահելու համար առնվազն պետք է պահեստավորել միջինը 100 հակ խոտ, այս դեպքում ավելանում է մեկ կենդանու վրա կատարվող ծախսը, իսկ եկամուտ գրեթե չկա։
Անասնակերը թանկ էր, աշնանը նաև գյուղացիները կարողացան թանկ գնով վաճառել միայն բտման ենթարկված ցլիկների միսը, իսկ կովերը բաժին հասան վերավաճառողներին, որոնք, առիթից օգտվելով, գյուղացուց շուկայականից մի քանի անգամ էժան միս ձեռք բերեցին, բայց վերավաճառեցին կրկնակի թանկ:
Հիմա գյուղացիներն ավելի շատ հակված են ոչխարաբուծությամբ զբաղվել, լեռնային շրջաններում մանր եղջերավորներին պահելը հեշտ է ու եկամտաբեր: Այժմ կենդանիները արոտ են գնում, անասնագլխաքանակը կրճատելու անհրաժեշտություն չկա:
Անասնագլխաքանակի հաշվառումն իրականացնում են ոչ միայն անհրաժեշտ պրոֆիլակտիկ պատվաստումներն իրականացնելու, այլև կենդանիների տեղաշարժը հսկելու և հիվանդությունները կանխելու համար, իսկ այս գործընթացը բավական աշխատատար է։
08:49 08.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ էՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ մենք ավելի ենք մոտենում համաձայնության: Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը […] ...
08:40 08.04.2025
ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: […] ...
08:30 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 08.04.2025
Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ովԳազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...
08:12 08.04.2025
Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպենՎաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...
08:00 08.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...