Հիվանդանո՞ց, թե՞ ռեստորանային համալիր. հանրային քննարկում Գյումրիի նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքի նպատակային օգտագործման շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Հիվանդանո՞ց, թե՞ ռեստորանային համալիր. հանրային քննարկում Գյումրիի նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքի նպատակային օգտագործման շուրջ

19:26 18.05.2022

Գյումրի քաղաքի սեփականություն հանդիսացող Շիրակացի 162 հասցեի հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքը նախատեսվում է ներդրողի հանձնել՝ վարձակալական հիմունքներով։ Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային լսմանը ներկայացվել են ներդրումային 3 ծրագրեր, որոնցից երկուսն ունի առողջապահական, իսկ մեկը՝ հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մատուցման նպատակ։

Նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում։ Այն ժամանակին եղել է քաղաքի առողջապահական առաջնային հաստատություններից մեկը։ Վերջին 15 տարիներին այն գործնականում ոչ մի նպատակի չի ծառայել, այժմ ներդրողների համար պատմական կառույցն ունի բավականին մեծ հետաքրքրություն, և ներկայացրել են  ներդրումային ծրագրեր։ Առաջին ծրագիրը, որը դրվեց հանրային լսման, հեղինակում էր «Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի» համահիմնադիր Աշոտ Կուրղինյանը, որով առաջարկվում է Գյումրիում ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն հիմնել։

Ընկերությունը ենթավարձակալության իրավունքով 2020 թվականից տեղակայված է եղել նույն շենքի առաջին հարկում, որտեղ իրականացրել է մեծածավալ շինարարական և կապիտալ նորոգման աշխատանքներ, մոտ 300 քմ տարածքի համար կատարված ներդրումները կազմել են մոտ 50 մլն դրամ։

«Ունեմ ներքին համոզվածություն, որ մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, կուզենային, որ այդ շենքը լիներ նորից առողջապահական գործող հիմնարկ, որովհետև 2-րդ ալտերնատիվը ունենալը տրամաբանական է և հիմնավորված։ Հատկապես, երբ 2020-ին եղավ համաճարակը, բոլորս տեսանք, թե մահճակալային ֆոնդը ինչպիսի կրիզիսի մեջ էր Հայաստանում և Գյումրիում»,- նշել է Աշոտ Կուրղինյանը։

Հաշվի առնելով շենքի ներկա վիճակը և ամբողջ հզորությամբ վերագործարկելու հնարավորությունները, ընկերությունը պատրաստ է ևս 1 միլիարդ դրամի ներդրում կատարել, մեծ մասն ուղղվելու է հիմնականում շենքի կապիտալ նորոգմանը։ Ընկերությունը նախատեսում է «Ճերմակ հիվանդանոցի» շենքն ամբողջությամբ, այսինքն՝ մոտ 2100 քառ մետր մակերեսով տարածքը տրամադրելու դեպքում, հիմնել բժշկության զարգացման պահանջներին համապատասխան, ժամանակակից մեթոդների կիրառմամբ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Ըստ Աշոտ Կուրղինյանի՝ կենտրոնում կներդրվեն այնպիսի ծառայություններ, որոնք չկան Գյումրիում, կամ թերի են մատուցվում։

Առաջարկվող ծառայություններից Աշոտ Կուրղինյանն ամենակարևորն է համարում մարզերում, առաջինը՝ Գյումրիում, արտամարմնային բեղմնավորման լիարժեք լաբորատորիայի ստեղծումը։ Բազմապրոֆիլ ծառայությունների համար պատրաստ են ձեռք բերել գերժամանակակից բժշկական սարքավորումներ։ Նախատեսումներում 70 մահճակալ հզորության կենտրոն ունենալն է՝ 80-ից ավելի բուժանձնակազմով։

Հիվանդանոցի շենքը  առողջապահական նշանակությամբ օգտագործելու ներդրումային ևս մեկ հայտ էլ ներկայացրել էր «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ամերիկյան ընկերությունը, որը նախատեսում է համատեղել Հանրապետության և միջազգային լավագույն մասնագետների բժշկական ներուժը։

«Մեր աշխատանքները կազմակերպելու նպատակով, բժշկական ծառայություններ ենք մատուցելու ընդհանուր վիրաբուժության, գինեկոլոգիայի, ուռոլոգիայի, օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության, ակնաբուժության, անոթային, պլաստիկ և միկրովիրաբուժության ոլորտներում»,- նշել է ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Դարբինյանը։

Ներդրումների ծավալ է նշվում մոտ 400 մլն դրամը, բացի դրանից՝ ժամանակակից բուժսարքավորումների ձեռք բերմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ևս ծախսելու են։

Գյումրիի պատմական միջուկում եղած շենքը ոչ թե բժշկական կենտրոնի, այլ հյուրանոցառեստորանային համալիրի վերածելու նպատակներ ունի ծնունդով շիրակցի, այժմ Ռուսաստանում բնակվող գործարար Արա Սարոյանը։ Իսկ մտահղացումը մեկ պարզ դիպվածով է բացատրում՝ ընկերների հետ ՌԴ-ից Գյումրի է եկել և գիշերելու տեղ չի գտել։ Այս ընթացքում հասցրել է ուսումնասիրել, հաշվարկել Գյումրիի հյուրանոցների հնարավորությունները։

Իր ներկայացրած առաջարկով  հիվանդանոցի շենքը վերանորոգելուց հետո հնարավոր է շահագործել որպես հյուրանոցային-ռեստորանային համալիր՝ շուրջ 60 մահճակալով։ Իսկ շենքը նախատեսում է վերանորոգել առնվազն 12 ամսում՝ այդ նպատակին ծախսելով մոտ 650 մլն դրամ։ Գործարարը, ամեն դեպքում, շենքի պատմական ու ճարտարապետական նշանակությունը դիտարկում է որպես հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի տեսանկյունից, թեկուզ որ «Ճերմակ» շենքի պատմական ճանաչելիության ակունքներում առողջապահական նշանակությունն է։

Հանրային քննարկման արդյունքների ամփոփումը 5 օրից է։ Առաջարկների ուսումնասիրությունները դրանից հետո էլ կմնան քաղաքապետարանի իրավասու բաժինների օրակարգում։ Պատմական շենքի հետագա շահագործման ուղղվածությունն ու նշանակությունը որոշելու համար այն կներկայացվի ավագանու քննարկմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP