19:58 17.05.2022
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, սուբսիդավորված պարարտանյութի ներկրման ու մատակարարման ցուցանիշներին։ Պետական աջակցության այս ծրագրից շատ գյուղացիական տնտեսություններ չեն հասցրել օգտվել, ինչի պատճառը, ըստ նախարարի, եղել են համայնքներից հայտերի ուշացումները։
Հաշվի առնելով առաջիկայում մթերման սեզոնի մեկնարկը, էկոնոմիկայի նախարարը բոլոր գյուղացիական տնտեսություններին հորդորել է սահմանված ժամկետներում պայմանագրեր կնքել, ուշացման դեպքում միրգ-բանջարեղենի մթերման պետական ծրագրից հողօգտագործողները կզրկվեն։
«Կառավարությունը մթերման վարկերը սուբսիդավորելու է միայն այն պայմանագրերի համար, որոնք կնքվել են մինչև մայիսի 31-ը, իսկ խաղողի դեպքում՝ մինչև հուլիսի մեկը»,- ասել է նախարարը։
Արտահանման ցուցանիշերով, ըստ նախարարի, Հայաստանը, հարևան երկրների հետ համեմատ, բարենպաստ դիրքերում է, բայց այս դեպքում էլ հայկական բեռնատարները երկու շաբաթ է՝ սահմանը հատելու խնդիրներ ունեն Լարսի անցակետում։
«Մենք հույս ունենք, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կհանգուցալուծվի հայկական և իրանական բեռնատարների համար անցման հնարավորությունը, որովհետև, ըստ էության, Լարսի անցակետում հայկական և իրանական բեռնատարները մաքսազերծում չեն անցնում, որովհետև դրանք արդեն ԵԱՏՄ ապրանք են համարվում, և էնտեղ ընթացակարգերը մեկ-երկու րոպեանոց են ամեն մեքենայի համար, որ առանց հերթերի կարողանան արագ անցնեն այդ ճանապարհով»,- նշել է Վահան Քերոբյանը։
Հայաստանում պարենային դեֆիցիտ չի լինի, դարձյալ շեշտել է Վահան Քերոբյանը, բայց բերքահավաքի ժամանակ գնաճ, այնուամենայնիվ, սպասվում է, և դա նախարարը պայմանավորում է դիզվառելիքի, պարարտանյութի ու սերմացուի թանկացումներով։
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...