Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հրաժարական է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հրաժարական է ներկայացրել

19:31 16.05.2022

Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հրաժարականի մասին։  Նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը։

«Ժան Կաստեքսը կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին, որն ընդունել է այն»,- ասվում է հաղորդագրություան մեջ։ «Մինչ նոր կառավարության նշանակումը Կաստեքսը և նախարարները ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները»։

 

Հնարավոր թեկնածուներ

Ընդհանուր առմամբ, կառավարության ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում առնվազն հինգ անուն է շրջանառվում։ Ֆրանսիացի փորձագետները աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման ներկայիս նախարար Էլիզաբեթ Բորնին անվանում են այս պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Նաև, վերլուծաբանների կարծիքով, Մեծ Ռեյմսի շրջանի ղեկավար Քեթրին Վոտրինը և Սենատի (խորհրդարանի վերին պալատի) փոխնախագահ Վալերի Լետարը մեծ հնարավորություններ ունեն գլխավորելու նախարարների կաբինետը։

Մակրոնի ցուցակում, ըստ փորձագետների, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը և UNITAID-ի ղեկավար Մարիսոլ Տուրենը, որը վերահսկում է համաճարակի ֆինանսավորման ծրագրերը։ Նախագահը բազմիցս հայտարարել է, որ կցանկանար կին տեսնել վարչապետի պաշտոնում։ Ֆրանսիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում  կառավարությունը միայն մեկ անգամ է ղեկավարել կին։ Սոցիալիստական ​​կուսակցության ներկայացուցիչ Էդիթ Կրեսսոնը ղեկավարել է նախարարների կաբինետը 1991 թվականի մայիսից մինչև 1992 թվականի ապրիլը։

Նոր վարչապետը, ըստ նախագահական շրջապատի, առաջիկա օրերին պետք է ղեկավարի իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ կապված առաջիկա Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին։

Կաստեքսը, որը նախկինում զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կառավարության ղեկավար է նշանակվել 2020 թվականի հուլիսին։ Նա վարչապետի պաշտոնում փոխարինեց Էդուարդ Ֆիլիպին, որը նախկինում երեք տարի գլխավորել էր կառավարության կաբինետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP