18:33 17.05.2022
Ախուրյանի խճուղի թիվ 83 շենքի տարիներով չլուծված խնդրի շուրջ չեն դադարում բողոքել բնակիչները, քանի դեռ չեն հասել արդյունքի։ Բազմաբնակարան շենքի կոյուղատար ցանցն ու դիտահորերը տասը տարուց ավելի նորմալ չեն գործում, խցանված են, ինչի պատճառով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղներ, հոսում հարակից փողոցներով, հասնում տնամերձ մշակովի հողերին։
Եռահարկ շենքը շահագործման է հանձնվել 88 թվականին, բնակեցված է 21 տուն կամ բնակարանների մեծ մասը։ Ապրողներն էլ ինչ տեսել են, դա են ասում, որ շենքի բակը երբևէ չոր չի եղել, դիտահորերը միշտ խցանված են, կոյուղաջրերի հոսելու տեղն էլ ամբողջ փողոցով է։
Դիտահորերից հոսող ջուրը ողողում է նաև մանկապարտեզ ու դպրոց տանող փողոցները։ Շենքի հարևանությամբ են նաև տասնյակ սեփական տներ, որոնք ունեն տնամերձ հողամասեր։ Կեղտաջրերը տարածվելով՝ հասնում են նաև մշակովի հողերին։
Իսկ դիտահորերից մինչ նկուղ ամենակարճ ճանապարհն է հոսող ջրերի համար, տեղանքը ցածր է, կեղտաջրերի կուտակման հարմար վայրն էլ շենքի նկուղային հարկերն են։ Բոլոր երեք մուտքերի նկուղներում նույն պատկերն է, ջրահեռացմանը չեն նպաստել անգամ աշնանը բնակիչների ուժերով փոխված նոր խողովակները։
Շենքի բնակիչները, ինչքան ասես, դիմումներ են գրել ջրամատակարար ընկերությանը, համայնքապետարանին, բայց արդյունք չեն ստացել։ Այս մեկ շաբաթվա մեջ բնակիչների զանգերից գոնե մեկին «Վեոլիա Ջուր» ընկերությունից չեն պատասխանել։ Անհասանելի թվացող հանրային ծառայությանը այսօր էլ շարունակեցին որոնել։
Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց որոշ ժամանակ անց տարածք եկան ջրմուղի աշխատակիցները, ինչից բնակիչներն էլ անակնկալի եկան։ Միանգամից գործի անցան, մետաղալարերով փորփրեցին դիտահորերը։ Հաճախակի խցանումների հիմնական պատճառը, բանվորներն ասացին, որ խողովակներում մնացած հողային զանգվածն է ու տիղմը։
Առավոտյան շենքի բնակիչների բողոքը լսել են համայնքապետարանում, թեև առաջին անգամ չէր, որ այստեղ էլ էին դիմում-բողոքով ներկայանում։ Ախուրյան համայնքի ղեկավարը բնակիչներին ասել էր, որ շենքի խնդիրը ուսումնասիրելուց հետո կնախատեսեն օժանդակել կոյուղատար ցանցի փոխարինման կամ ամբողջական մաքրման աշխատանքների դեպքում։
«Բնակիչներն ինձ մոտ այսօր եղել են, մենք պայմանավորվել ենք, համապատասխան գրություն-նամակներ ենք պատրաստել և՛ Ջրային պետական կոմիտեի նախագահին, և՛ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրինությանը, որպեսզի էս հարցին արագ լուծում տրվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։
Այս թաղամասից բացի՝ կոյուղու խնդիրներ կան համայնքի մի քանի բազմաբնակարան շենքերում ևս։ Այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսել են Նոր Ախուրյան թաղամասի կոյուղատար արտաքին ցանցի փոխարինման աշխատանքներ։
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...