Ռուսական կարտոֆիլի նոր սորտեր են փորձարկվում Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+9.09 oC

Ռուսական կարտոֆիլի նոր սորտեր են փորձարկվում Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում

19:12 16.05.2022

 

15 տոննա կարտոֆիլը՝ ներկրված Ռուսաստանի Դաշնությունից, Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում է առաջին փորձարկումն անցնելու։ Նախորդ տարիներին կարտոֆիլի սերմարտադրության նման նախադեպ ունեցել են։ Բերվում են այն տարածաշրջաններից, որոնց բնակլիմայական պայմանները քիչ թե շատ նմանություն ունեն մեր մարզի հետ։

Նոր սորտերը ՌԴ-ի Լորխի ինստիտուտից են բերվել։ Յուրաքանչյուրից 3-4 տոննա ցանվելու է։ Կարտոֆիլի սերմի պահանջարկը շատ մեծ է։

«Մեր տարածաշրջանում ավելի լավ գնում են միջահաս սորտերը, բայց, քանի որ Արարատյան դաշտավայրին անհրաժեշտ են վաղահաս սորտերը, բերել ենք սուպեր էլիտա կամ էլիտա վերարտադրության, որպեսզի ստանանք էլիտա կամ առաջնային վերարտադրության վաղահաս սորտ։ Դրանցից մեկը իմպալան է»,- նշում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Վասպուրական Մելիքյանը։

Կարտոֆիլը պարենային մթերքներից ամենաշատ սպառումն ունի, համարվում է երկրորդ հաց, և դրանով է պայմանավորվում մշակաբույսի համակարգային սերմարտադրության անհրաժեշտությունը։ Ներկրվող սերմերից առավել բարձր վերարտադրության սերմեր են ակնկալում ստանալ սկզբից քիչ ծավալով, հետո՝ ունեցած ռեսուրսների հիմքով ավելացնել։

«Այս տարի մենք ներկրել ենք ևս 18 անուն սորտեր, նորից իրականացվել են սորտափորձարկումներ։ Այս սորտերը, եթե ցույց տվեցին բավարար և լավ արդյունք, ընդգրկվելու են սերմարտադրության ցիկլի մեջ»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։

Կարտոֆիլին տրվում է օրգանական ջրալույծ պարարտանյութ և այն սկզբնական փորձարկվում է փոքր մարգերում։ Սելեկցիոն կայանի գիտական բաժնի ղեկավարը նաև նշում է, որ ջրալույծ պարարտանյութեր կիրառում են ոչ միայն կարտոֆիլի, այլև մյուս բոլոր մշակաբույսերի դեպքում։

«Ազոտական սելիտրան՝ գրանուլացվածը, չենք տալիս, որոնք որ ֆոսֆոր պարունակող են։ Բացում ենք, լուծույթ ենք պատրաստում և սրսկիչով սրսկում դաշտերին»,- ասում է Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի ղեկավար Ռիմա Մուրադյանը։

Ներկրված կարտոֆիլի նոր սորտերը՝ ըստ մասնագետների, նաև չորադիմացկուն են։ Նախորդ տարի չորային կլիմայի պայմաններում դարձյալ ՌԴ-ի նույն տարածաշրջանից բերված սորտերը բավարար արդյունք են ցույց տվել։

Այս տարի գյուղատնտեսների համար խնդիր էր հացահատիկային սերմացուի ձեռք բերումը։ Հիմնականում տեղի ֆերմերները գյուղացուն այն թանկ գնով են առաջարկում, որը ձեռնտու չէ հողագործին։ Սպասվում է, որ կարտոֆիլի սերմացուի պահանջարկը այս տարի ավելին կլինի։

Տեղում հացահատիկային մշակաբույսերի նոր սորտեր ստանալու համար ևս նյութատեխնիկական, հողային ռեսուրսները լիովին բավարար են, իսկ որակյալ սերմացուի պահանջարկը միշտ կա։

«Մենք միջինն ունենք 60․000 հա աշնանացան ցորենի ցանքատարածություն, որի համար մեզ տարեկան 20 հազար տոննա սերմ է պետք, սերմի պահանջարկ կա, սերմի պահանջարկի համար մենք ունենք բավարար ռեսուրսներ Հանրապետությունում, պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ, որ կարողանանք ապահովել»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։

«Գարնանացան ցորենի խնդիրը մեր մարզում միշտ էլ եղել է, որովհետև գարնանացան ցորենը չի մշակվում կամ շատ քիչ է մշակվում։ Հիմա Գյումրիի սելեկցիոն կայանը նորից խնդիր է դրել, որպեսզի կարողանանք որոշ չափով նաև ապահովենք գարնանացան ցորենի սերմացուն»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Վասպուրական Մելիքյանը։

Գյումրիի սելեկցիոն կայանի բաժնում 5 հեկտար գարնանացան ցորենի ցանք կա, կայանն աշխատում է ապահովել գարնանացան ցորենի ծավալը։ Իսկ նոր փորձարկվող կարտոֆիլի  արդյունքները մասնագետները կամփոփեն աշնանը, լավ վերջնարդյունք ունենալու պարագայում տեղում կսկսեն սորտերի վերարտադրություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

08:40 08.04.2025

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

08:22 08.04.2025

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

08:12 08.04.2025

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 08.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

01:11 08.04.2025

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP