Չեմպիոնական երկու ոսկին նվաճել են գյումրեցի ծանրորդները․ Հայաստանի հավաքականի արդյունքները ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Չեմպիոնական երկու ոսկին նվաճել են գյումրեցի ծանրորդները․ Հայաստանի հավաքականի արդյունքները ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում

19:58 14.05.2022

Մայիսի 2-10-ը Հունաստանում անցկացված ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը,իսկ թիմային պայքարում երկրորդն է: Հայ ծանրորդները նվաճել են 14 մեդալ։ Աշխարհի առաջնության երկու չեմպիոնական ոսկիները, երկու տարբեր քաշային կարգերում նվաճել են գյումրեցի ծանրորդներ Գառնիկ Չոլակյանն ու Գարիկ Կարապետյանը։ Երկուսն էլ Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներ են։

Աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանի վաստակած հերթական ոսկիներն են ՝ կրկին Աշխարհի առաջնությունից։ 18 ամյա գյումրեցի ծանրորդը, 96 կիլոգրամ քաշային կարգում  երկրորդ տարին անընդմեջ  հռչակվում  է  ծանրամարտի երիտասարդների Աշխարհի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոսը պահելու համար երիտասարդ մարզիկին անդադար մարզումներն ու պատասխանատվության զգացումն են օգնել։

«Խոսք կա՝ կսեն չեմպիոն դառնալը հեշտ է, չեմպիոնություն պահելն է դժվար, բայց իմ մոտ ստացվեց, ես չեմպիոնությունս պահեցի ու առաջն Աստված, մյուս տարի էլ կփորձեմ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշում է Գարիկ Կարապետյանը։

Միջազգային հարթակներում սա Գարիկի վեցերորդ հաղթանակն է։ Հունաստանում  փոխվել էին ծանրորդի մրցակիցները։ Այս տարի Գարիկին հաջողվեց նաև  բարելավել իր արդյունքները 10-ական կիլոգրամով և 18- ամյա ծանրորդը բոլոր մրցակիցների համար 370 կգ երկամարտի արդյունքով մնաց անհասանելի։

Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը նախորդ տարի նվաճելուց հետո սա Գառնիկ Չոլակյանի առաջին մրցելույթն էր Աշխարհի երիտասարդական առաջնությունում։ 55 կգ քաշային կարգում ծանրորդը, երկամարտի 240 կգ արդյունքով, շրջանցեց մեքսիկացի և թուրք մարզիկներին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն։

«Համեմատած Եվրոպայի  առաջնությունը Աշխարհի առաջնության հետ՝ պայքարն ավելի  թեժ էր, մրցակիցներս ավելի շատ էին ու ավելի ուժեղ, բայց ես գնացել էի հաղթելու նպատակով և դա ինձ մոտ ստացվեց։ Ես կարող էի 110 պոկում և 140 հրում  վարժություններում արդյունք ցույց տալ, բայց մարզիչներիս խորհրդով  սահմանափակվեցի  132 կգ արդյունքով»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասում է ծանրամարտի  երիտասարդների Աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը։

19-ամյա ծանրորդը նաև բանակային ծառայություն է անցնում։ Մարզական  կարիերան շարունակելու հնարավորություն է ստացել և դրա արդյունքում է կարողացել ուժերը կենտրոնացնել առաջնությանը մեկնելիս։ Հայկական ծանրամարտի հավաքականն իր լավագույնի համբավը շարունակում է բարձր դիրքերում պահել։

Հայաստանի ազգային հավաքականը իր արդյունքներով գերազանցել է աշխարհի մեծ պետությունների  հավաքականներին։ 45 երկրների մեջ մեր հավաքականը մեդալների հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Վերջին տարիներին հայկական ծանրամարտում  արժանի սերնդափոխություն է  կատարվում։ Հայտնի գյումրեցի ծանրորդներին գալիս են փոխարինելու  պատանիներն  ու երիտասարդները, որոնք շարունակում են ներկայացնել Հայաստանը ամենաբարձր մրցաշարերում։

«Հայտնի մարզիկների հետևից արդեն եկող սերունդ կա, այս բոլոր  մարզիկներն էլ պոտենցիալ հնարավորություններ ունեցող  երեխաներ են։ Անուն -անուն չեմ ուզում թվարկել, բայց իմ սաների 90 տոկոսը  պոտենցիալ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոններ կարող են լինել։ Այսինքն, արժանի սերնդափոխություն է տեղի ունենում, հավաքականները շուտով կհամալրեն թե՛ երիտասարդները, թե՛ պատանիները, և թե՛ մեծահասակները»,- նշում է ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանը։

Աշխարհի չեմպիոնների կողքին այժմ մարզվում են նորեկները, որոնք պատրաստվում են Հայաստանի ու Եվրոպայի այս տարվա առաջնություններին։ Նրանցից մեկն էլ չեմպիոն Գառնիկ Չոլակյանի եղբայն է, պատրաստվում Հայաստանը ներկայացնել Եվրոպայի պատանիների առաջնությանը։

Իսկ Գառնիկի  ու Գարիկի հաջորդ մրցելույթները կլինեն աշնանը կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որից հետո Գարիկ Կարապետյանը  կփոխի քաշային կարգը և կներկայանա 102 կգ քաշային կարգում, այն համարվում է օլիմպիական և վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն կտա խոստումնալից ծանրորդին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP