Ալլա/Հրապարակվել է Ծիր Կաթին գալակտիկայի սև խոռոչի առաջին լուսանկարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Ալլա/Հրապարակվել է Ծիր Կաթին գալակտիկայի սև խոռոչի առաջին լուսանկարը

23:09 12.05.2022

Հրապարակվել է Ծիր Կաթին գալակտիկայի սև խոռոչի առաջին լուսանկարը Պատկերը ներկայացվել է բացմանը նվիրված մամուլի ասուլիսում, տեսահեռարձակումը կարելի է դիտել կազմակերպության պաշտոնական կայքում։

Այս վայրում սև խոռոչի գոյության մասին ենթադրություններն ի հայտ եկան 20-րդ դարի վերջին, երբ աստղագետները հետևեցին աստղերի տարօրինակ շարժմանը օբյեկտի շուրջ, և 2020 թվականին այս հայտնագործության համար շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Տիեզերական օբյեկտը հնարավոր է եղել լուսանկարել ռադիո և միլիմետրային աստղադիտարանների գլոբալ ցանցի՝«Event Horizon Telescope» միջոցով: Սև խոռոչը, որի շուրջ պտտվում է ամբողջ գալակտիկան, գտնվում է Արևից 27 հազար լուսատարի հեռավորության վրա և կապված է Աղեղնավոր A* ռադիոաղբյուրին: Տիեզերական այս երևույթի դիտարկումները սկսվել են  դեռևս 2017 թվականին, սակայն ստացված տվյալների մշակման համար պահանջվել է մոտ հինգ տարի, քանի որ ռադիոաղբյուրի շուրջ գազի պայծառությունն ու կառուցվածքը չափազանց արագ են փոխվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասին

13:16 28.04.2025

Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

13:08 28.04.2025

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

13:03 28.04.2025

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:57 28.04.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ ​Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

12:50 28.04.2025

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

12:42 28.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...

BACK_TO_TOP