Փոխադարձ վիրավորանքներ՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Փոխադարձ վիրավորանքներ՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ

17:26 21.02.2018

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատաքնություն ժամանակ այսօր լարված միջադեպ է տեղի ունեցել: Դատական նիստը որոշ ժամանակ պարալիզացվել է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ  հանրային պաշտպանները կրկին միջնորդել են իրենց գործի վարույթից հեռացնել, քանի որ ամբաստանյալներն ունեն պայմանագրային պաշտպաններ:

 Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրել է  պետական մեղադրողի կարծիքը, Պետրոս  Պետրոսյանն առարկել է միջնորդության դեմ: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը ընդհատել է  մեղադրողի խոսքը  և վիրավորել նրան. «Ես թքած ունեմ քո կարծիքի վրա»: Դատավորը սաստել  և նախազգուշական սանկցիա է կիրառել: Մանուկյանը շարունակել Է. «Թքած ունեմ»: Դատավորը նրան 5 ժամով հեռացրել է նիստից:Երբ Պավլիկ Մանուկյանը ոստիկանների ուղեկցությամբ հեռանում էր դահլիճից, հասցրել է մեղադրողի հասցեին նետել՝ «թուրք»: 

 Մեղադրող Պետրոս Պետրոսյանն էլ պատասխանել է., «Թուրքը դո՛ւ ես, հանգստացիր հլը…»: Դատավոր Մակյանը նախազգուշական սանկցիա էկիրառել  նաև մեղադրողի նկատմամբ :Լարված իրավիճակում նիստերի դահլիճից հեռացման սանկցիայի են ենթարկվել նաեւ ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանն ու Արայիկ Խանդոյանը:

  Ընդմիջումից հետո ամբաստանյալների աջակիցները դահլիճում ցուցապաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել: Ցուցապաստատռներին փոքրատառերով գրված էր պետական մեղադրողի անունը՝ «Թուրքը դու ես, պետրոսի՛կ», «Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես, ծախվա՛ծ»: 

Դատավոր Մեսրոպ Մակյանը  նախազգուշացրել է նաև «Սասնա ծռերի» աջակիցներին, և ասել, որ  կրկնվելու դեպքում կհեռացնի բոլորին նիստերի դահլիճից: 

Դրանից հետո նիստը ընթացել խաղաղ  հունով: Դատարանն այս փուլում ուսումնասիրում է 120 հատորանոց քրեական գործի նյութերը: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP