2020-ին դադարեցված շինարարությունը վերսկսվել է․ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

2020-ին դադարեցված շինարարությունը վերսկսվել է․ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում

20:53 12.05.2022

Մեկուկես տարվա դադարից հետո վերսկսվել է  նոր ծննդատան շինարարությունը։ Մեկնարկը եղել էր 2019 թվականին, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Երեք տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված հուշագրով նոր բուժհաստատությունում են միավորվելու Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը։

Երկու բուժկենտրոննների միջնամասում հատկացված փոքր հողատարածքում, որը պատկանում է մանկական հիվանդանոցին, երեք տարի առաջ սկսված շինարարությունը հիմքերի բետոնալցման, պատերի շարման աշխատանքներից հետո դադարեցվել էր, բայց շինարարական տեխնիկան մնում էր տարածքում։ Մեկուկես տարվա դադարի պատճառն, ըստ աշխղեկի, եղել է միայն տեխնիկական։

«Մի փոքր տեխնիկական խնդիրներ կային, որոնք հիմա վերացվել են, էս պահին ունենք որմնադիրներ, որոնք արդեն շենքում շար են անում, առաջիկա օրերին կունենանք տարբեր բրիգադներ աշխատանքային և շինարարությունը կգնա առաջ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է  «Ամոր Քստրաքշն» ընկերության շինարարության ղեկավար Հմայակ Հարությունյանը։

Տեխնիկական խնդիրներից մեկն էլ վերաբերել է նախագծային լրամշակումներին։ Այս մասին նշում է արդեն Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ Ըստ Հենրիկ Գասպարյանի ,թեև նախագիծը ուղարկվել էր քաղաքաշինության կոմիտե, հաստատվել ու ստացել էր շին թույլտվություն, բայց ընթացքում քաղաքապետարանն է նաև որոշ պահանջներներկայացրել, որն էլ ըստ գլխավոր ճարտարապետի, եղել է շինարարության դադարեցման պատճառներից մեկը։

«Իհարկե նախագիծն անցել էր պետական փորձաքննություն, բայց շինարարությունը սկսելուց առաջ պետք է ներկայացներ հինգերորդ ձև, որն իր մեջ ներառում է  կապալի  պայմանագիրը և շինարարի հետ հեղինակային հսկողությունը, որի հիման վրա  պետք է շինթույլտվությունը տրվեր։ Բացի դրանից, մենք մի քանի նկատառումներ  էինք հաշվի առել նախագծի հետ  կապված և առաջարկել ենք լրամշակման աշխատանքներ կատարել,  որ նաև կախված տեղադիրքից, հարևանների հետ հողային խնդիրների հարցերը լուծվեն»,- պարազաբանել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

3200 քմ ընդհանուր տարածքով շինհրապարակում աշխատանքները մի քանի օր է վերսկսվել են։ Մեկուկես տարում եռահարկ շենքի քարային, պատերի կառուցման աշխատանքներն են հասցրել ավարտել։ Ըստ պետական փորձաքննության, շենքը կունենա ծննդօգնության սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Որպես ախտորոշիչ կենտրոն կօգտագործվի նաև նկուղային հարկը, որը ստորգետնյա անցումով կմիանա մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի մասնաշենքին։

Դադարներով ընթացող շինարարությունը երբ կավարտվի, շինընկերութոյւնը դեռ ժամկետներ չի նշում, քաղաքապետարան ևս այդ մասին համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվել։ Ըստ հուշագրի, նոր ծննդատունը պետք է շահագործման հանձնվեր 2020-ին։

Քաղաքապետարանում սպասում են շվեյցարահայ գործարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի հետ հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվի նաև նախկին Երկաթգծի հիվանդանոցի պատմաճարտարապետական շենքերի տնօրինման հարցը։ Տարիներ առաջ դրանք անհատույց օգտագործման են տրամադրվել արտադրական նշանակությամբ օգտագործելու համար, որտեղ կարճ ժամանակահատվածում գործեցին կարի արտադրամասեր։

«Մենք սպասում ենք  նրա հետ հանդիպման, մենք խնդրել ենք, որ ինքը կամ իրա ներկայացուցիչը ժամանեն Գյումրի, հանդիպումներ ունենանք, որ հստակեցնենք մեր հետագա  ծրագրերը, հետո նոր կոնկրետ  քայլեր ձեռնարկենք»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

 

700-ից ավելի աշխատատեղ ստեղծելուց բացի, պայմանագրային պարտավորություններից էր վերականգնել պատմաճարտարապետական շենքերն ու շինությունները, որոնք կատարվել են մասամբ։

Բուհաստատությունից արտադրական նշանակության վերափոխված խոշոր երկհարկանի մասնաշենքերից երկուսն հիմա դատարկ են, իսկ տարածքն հսկող անվտանգության աշխատակցի ասելով, մեկ արտադրամաս շահագործվում է, որտեղ մուտքը, փաստորեն, արգելված էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP