Գաջեթներով անցկացված որքա՞ն ժամանակն է համարվում օպտիմալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Գաջեթներով անցկացված որքա՞ն ժամանակն է համարվում օպտիմալ

23:30 15.05.2022

COVID-19 համաճարակը փոխեց մեր կյանքը բազմաթիվ ասպեկտներով, ներառյալ այն ժամանակը, որը մենք ծախսում ենք մեր  գաջեթներին գամված:  2021-ին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 2020-ին ամերիկացիներն օգտագործել են իրենց հեռախոսները շաբաթական միջինը 28,5 ժամ՝ 2018-ին շաբաթական 25,9 ժամից ավելի:

2021 թվականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն ԱՄՆ-ում և այլ երկրներում մեծահասակները  էկրաններին  գամվում են միջինը  60-80%-ով  ավելի, քան մինչև համաճարակը: Ապացուցված է, որ էկրանի առջև  չափից ավելի անցկացրած ժամանակը բացասական ազդեցություն է թողնում երեխաների և դեռահասների վրա և որոշակի  հոգեբանական և առողջական  խնդիրներ ստեղծում՝  մասնավորապես՝ դեպրեսիա, տագնապ,վատ քուն, գիրություն: Շատ հետազոտողներ կարծում են, որ հեռախոսների և համակարգիչների  առջև անցկացրած երկար ժամանակը մեծահասակների մոտ կարող է  հանգեցնել աչքերի լարվածության, քնի խանգարման  և մտավոր առողջության վատթարացման:

Այսպիսով,  էկրանի առջև անցկացրած որքա՞ն   ժամանակն է  համարվում օպտիմալ:

Դա սխալ հարց է,կարծում են փորձագետները:  Կարևոր է  այն կոնտենտը, բովանդակությունը, որից օգտվում ենք:  Հեռախոսով վավերագրական ֆիլմ դիտելը, օրինակ, նույն ազդեցությունը չի թողնում, ինչ Instagram-ի էջերն  անիմաստ  վերուվար անելը:

Եթե ​​կարծում եք, որ  էկրանի առջև գամված մնալու  Ձեր ժամանակն ավելացել է, մասնագետները  խորհուրդ են  տալիս ինքներդ ձեզ մի քանի  կարևոր հարց տալ.

Լա՞վ եք քնում։
Լա՞վ եք ուտում։
Տնից դուրս  գալի՛ս եք  և  հանդիպու՞մ եք ընկերների հետ
Դուք ֆիզիկապես ակտիվ եք:
Եթե պատասխանները դրական են, ապա անհանգստանալու հարկ չկա: Հակառակ դեպքում՝ահա մի քանի խորհուրդ հոգեբաններից:

Սահմանափակեք սոցիալական մեդիայում անցկացրած ժամանակը մինչև օրական 30-60 րոպե: Հոգեբանները վստահ են, որ  սոցիալական մեդիայում մարդիկ ստեղծում են կյանքի կատարյալ պատկեր, ինչը անառողջ համեմատությունների տեղիք է տալիս և ձեվավորում թերարժեքության բարդույթներ: Նույնը պետք է ասել նաև հայտնի դեմքերի  մասին: Վերջիններիս իդեալականացված,  նաև թվային տեխնոլոգիաների միջոցով կատարելության հասցրած կառուցվածքն ու դիմագծերը անառողջ վերաբերմունք  են ձևավորում  ժամերով այդ  լուսանկարները թերթող օգտատերերի մոտ:

Իհարկե, իսպառ   բացառել սոցիալական ցանցերն ու  թվային մեդիան  մեր կյանքից  անհնար է:  Սակայն միշտ պետք է հիշել, որ  սոցիալական մեդիայից  դուրս  կա  ռեալ  ու շատ ավելի բովանդակալից  կյանք,  իրական ընկերներ ու  իրական շփում:

Դադարեցրեք գաջեթներ օգտագործել քնելուց առնվազն մեկ ժամ առաջ

Սրտաբան  Գրեգորի Մարկուսի կարծիքով  քնելուց առաջ մեկ ժամվա ընթացքում  էկրաններին նայելը   դժվարացնում է քնելը և բացասաբար է անդրադառնում ինչպես քնի որակի, այնպես էլ տևողության վրա:

«Մարդկանց , ովքեր դժվարանում են քնել,  ես խորհուրդ կտայի հեռախոսը թողնել մեկ այլ սենյակում», – ասում է Մարկուսը: «Դժվարացրե՛ք ձեր հեռախոսին հասնելը, որպեսզի բնականաբար չհասնեք դրան»:

Աչքերի առողջության համար ամեն 20 րոպեն մեկ ընդմիջում արեք

Էկրանի չափից ավելի օգտագործումը կարող է նաև վնասել աչքերը:Դա կարող է  հանգեցնել  կարճատեսության: Բժիշկները խորհուրդ  են տալիս  20-20-20 կանոնը կիրառել: Յուրաքանչյուր  20 րոպեի ընթացքում ձեր աչքերին 20 վայրկյան ընդմիջում տվեք՝ կենտրոնանալով 20  ոտնաչափ կամ ավելի հեռու ինչ-որ առաջկայի վրա»,- ահա բժիշկների խորհուրդը, որը կխնայի ձեր տեսողությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP