10:11 15.05.2022
էլեկտրական, թե՞ ձեռքի ատամի խոզանակ
Այստեղ երկիմաստություն չկա. նույնիսկ ամենապրիմիտիվ էլեկտրականը գերազանցում է ձեռքի խոզանակին: «Ատամի հզոր խոզանակները կարող են հեռացնել կրկնակի շատ ատամնափառ,ինչն իսկապես օգնում է բարելավել լնդերի առողջությունը»,- ասում է Բերանի խոռոչի առողջության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Նայջել Քարթերը:
Որքա՞ն ժամանակ է պետք խոզանակել
Երկու րոպե, թեև մեզանից շատերը շատ ավելի կարճ ժամանակում են գործն ավարտում,մոտավորապես՝43 վայրկյանում,- ասում է Քարթերը: Նա առաջարկում է ծնողներին սովորեցնել երեխաներին երկու րոպե շարունակ խոզանակել, նույնիսկ եթե նրանց փոքր բերանները կարող են ավելի քիչ ժամանակ պահանջել, քանի որ «դա այն սովորությունն է, որը նրանք պատրաստվում են պահպանել կյանքի ընթացքում: Պարզապես համոզվեք, որ դուք հավասար ուշադրություն եք դարձնում յուրաքանչյուր ատամի ներքին և արտաքին մակերեսին»,- ասում է մասնագետը:
Կարևոր է, թե որ ատամի մածուկն եք օգտագործում:
Ֆտորը հիմնական բաղադրիչն է, այնպես որ համոզվեք, որ ձեր ատամի մածուկը պարունակում է առնվազն 1,350-1,500 ppm (մաս մեկ միլիոնում) ֆտոր և առանց քաղցրացուցիչների է. «Մի կարծեք, որ ատամի մածուկները նույնն են, քանի որ դա այդպես չէ», – ասում է Ուիթլին: «Ատամները մաքրող որոշ հաբեր և բուսական ատամի մածուկներ չունեն ֆտոր: Որպես ատամնաբույժ, իսկապես դժվար է չասել մարդկանց սուպերմարկետում. «Մի գնեք այդ մածուկը»:
Ֆտորի պարունակությունը ստուգելուց հետո կարող եք փնտրել այնպիսի մեկը, որը կբավարարի ձեր կարիքները, օրինակ՝ զգայուն ատամների համար, կամ նախապատվությունը տաք սպիտակեցնող մածուկներին:
Ատամների սպիտակեցումը կվնասի՞ դրանք
Սպիտակեցնող ատամի մածուկը մի փոքր մարքեթինգային հնարք է, ասում է Ուիթլին: «Դա կարող է մաքրել թեյի, սուրճի, կարմիր գինու նստվածքը, բայց ատամներն ավելի սպիտակ չեն դառնա, քան սկզբում էին»: Իսկ տնային սպիտակեցման որոշ հավաքածուներ ավելի շատ են վնասում: Առցանց վաճառվող սպիտակեցնող նյութերից շատերը գերազանցում են օրինակ Մեծ Բրիտանիայում թույլատրվող չափանիշները՝ 0,1% ջրածնի պերօքսիդի սահմանաչափը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
Որքա՞ն հաճախ է պետք ատամնաբույժին այցելել:
Լավ նորություն. դա կարող է լինել ավելի հազվադեպ, քան կարծում եք: Ավանդական յուրաքանչյուր 6 ամիսը մեկ այցելությունը պարտադիր չէ, այն ժամանակներից, երբ 1970-ականներին սկսեց գործածվել ֆտոր պարունակող ատամի մածուկը:
Եթե երեք-չորս տարի լիցք չեք արել, նշանակում է՝ բերանի խոռոչն առողջ է, և ձեզ կարող է անհրաժեշտ լինել միայն տարեկան մեկ ստուգում կամ նույնիսկ երկու տարին մեկ, ասում է Քարթերը:Կարևորը ժամանակին հասկանալ, որ խնդիրներ կան, օրինակ կա ատամ, որը լիցքի կարիք ունի, կամ լնդերն արյունահոսում են: Նկատի ունեցեք որ սննդակարգը ևս ազդում է ատամների առողջության վրա: Չափից շատ քաղցրը կամ գլյուկոզա պարունակող մթերքները արագացնում են էմալի քայքայումը:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...