19:12 11.05.2022
Մայիս ամսվա առաջին տասնօրյակն առանց տեղումների չանցավ։ Անձրևային, նաև կարկտաբեր եղանակների վատ հետևանքներն առաջինը վթարային, ծակ տանիքներով շենքերում են տեսանելի։ Անձրևի անխնա հոսքը բնակարաններ բաց տանիքով շենքերում տարվա չորս եղանակներին է, բնակիչների պայքարն էլ նույն՝ անփոփոխ մեթոդներով։
«Մեր էս պատերը լրիվ խոնավացած են, ամբողջ գիշեր դխկոց-շխկոցից մենք չենք կարող քնել, կտուրը լրիվ պոկված է, ինչքան կարող ենք մենք սարքենք, արած ռեմոնտը դարձել է լրիվ եսիմ ինչ»,- բողոքում է Կամո 46 շենքի բնակիչը։
Կամո 46 շենքի 60 բնակարանից բոլորը չէ, որ բնակեցված են։ Հինգհարկանի շենքի հիմնականում վերին հարկի բնակիչները չեն ապրում։ Անցած տարի մոտ 1000 քառ․ մետր մակերեսով տանիք է վերանորոգվել, մի մասն էլ թողել են այս տարվան։ Շենքը սպասարկող համատիրության նախագահն էլ ներկայացնում է, որ դեռ 800 քառ․ մետր մակերես ենթակա է նորոգման։
Համատիրություն-բնակիչ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Գրեթե բոլորում նույն անհաշտ վիճակն է։ Համատիրությունը բնակչին մեղադրում է ժամանակին վճարումներ չկատարելու, իսկ բնակիչները հակառակը՝ նրանց անգործության մեջ։
Արդյունքում համատիրությունների բյուջեները միշտ սուղ են մնում, շենքերի սպասարկումն էլ՝ վատ վիճակում։ «Վել-Մանո» համատիրության սպասարկման ենթակայության են 43 շենք, որից 20-ի տանիքները վերանորոգման խնդիրներ ունեն։
«Շենքն ունի միլիոնից ավելի պարտք, մուծումները չեն բավարարում։ Էլի ընդհանուր բյուջեից գումար ենք հատկացնում, բավարարում բնակիչների պահանջները»,- նշում է համատիրության նախագահ Արմեն Խաչատրյանը։
Քաղաքի բնակֆոնդի հին ու վթարային ամենաշատ շենքերը «Գյումրի-կենտրոն» համատիրության սպասարկման տարածքում են։ Ցանկում 230 շենք է, որոնցից 127-ի տանիքները ենթակա են նորոգումների։ Համատիրության նախագահը, այնուամենայնիվ, չի հիշում որևէ ծավալուն ծրագիր, որն ուղղված է եղել բնակֆոնդի տանիքաշինությանը։
«Քանի որ ժամանակին ոչ պատշաճ ձևով է տրվել բնակարանները սեփականաշնորհման քաղաքացիներին, ու համատիրություններ են ստեղծվել, քաղաքապետարանը ինչ-որ ձևով իրա վրայից լուծը քցել է մի կողմ, շատ են ծախսերը, հմի ժողովուրդը ստացել է վատ վիճակում այդ շենքերը, ինքն իրա ֆինանսական միջոցներով հնարավորություն չունի էդ խնդիրը լուծելու»,- նշում է «Գյումրի-կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։
Գյումրիի քաղաքային բյուջեից համատիրություններին ամեն տարի հատկացվող սուբվենցիան, ըստ էության, չի փակում մեծ ծախսերը, իսկ շենքերն շարունակում են մնալ ծակ ու բաց տանիքներով։ Վթարայնության որոշակի աստիճան ունեցող շենքերում խնդիրն ավելի բարդ է, ու այդ վիճակին գումարվում է տանիքի հարցը։
«Տարբեր տարիներին եղել են տարբեր թվեր․ օրինակ՝ անցյալ տարի 6 մլն 700․000 է հատկացվել․․․ Ասենք, դա ոնց որ մի կաթիլ լինի ծովում, դա մեկ շենքի կտուր էլ չի վերանորոգի, մենք էդ գումարը բաժանել ենք մասերի։ Մասնակի վերանորոգման շարք ենք անցկացրել, էֆեկտիվ ենք օգտագործել, բայց այդ 6 մլն-ը ինչքան կուզես էֆեկտիվ օգտագործել, 67 մլն չի դառնա»,- ասում է «Գյումրի-կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։
Համատիրության նախագահի հաշվարկներով՝ քաղաքի բնակֆոնդի բոլոր շենքերի տանիքները նորոգելու համար 4 միլիարդ դրամ է անհրաժեշտ:
«Մոտավոր հաշվարկով՝ մեկ շենքի ամբողջական կտուրը վերանորոգելու համար 15-ից 25 մլն դրամ գումար է անհրաժեշտ։ Համայնքապետարանը չի կարող դա անընդհատ փոխանցել, համատիրություններն էլ չեն կարող այդքան գումար հավաքագրել, այստեղ պետական միջամտություն է անհրաժեշտ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը։
2021-ին Գյումրիում գործող 21 համատիրություններին 30 մլն դրամի չափով սուբվենցիա է հատկացվել տեղական բյուջեից, իսկ այն երկու կամ երեք շենքի ամբողջական տանիքի նորոգմանը միայն կբավարարի: Գյումրիի տանիքների հիմնանորոգումների ուղղությամբ պետական ծրագրեր չկան, չեն ներառվել նաև հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրում։
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...
16:23 23.11.2024
«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...
15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...