Լեհաստանում ներկով հարձակվել են ՌԴ դեսպանի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Լեհաստանում ներկով հարձակվել են ՌԴ դեսպանի վրա

14:40 09.05.2022

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին և օգնել նրանց մոտենալ մեքենային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» պատրաստ է զոհաբերել երկու առանցքային խաղացողի՝ հանուն նոր հարձակվողի

08:43 25.04.2025

«Բարսելոնան» պատրաստ է զոհաբերել երկու առանցքային խաղացողի՝ հանուն նոր հարձակվողի

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի ծառայություններով: Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Շվեդին ձեռքբերելու համար կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին։ Transfermarkt-ը «Սպորտինգի» 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, սակայն ակումբը, հավանաբար, մի փոքր քիչ կպահանջի իր աստղի համար։ Ընթացիկ մրցաշրջանում Գյոկերեշը պորտուգալական ակումբի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 25.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թուրքիան զգուշացրել է նոր երկրաշարժերի սպառնալիքի մասին ողջ տարածաշրջանի համար

08:30 25.04.2025

Թուրքիան զգուշացրել է նոր երկրաշարժերի սպառնալիքի մասին ողջ տարածաշրջանի համար

Ստամբուլում սպասվող լայնածավալ երկրաշարժը կազդի ավելի քան 25 միլիոն բնակչություն ունեցող Մարմարայի ամբողջ շրջանի վրա, և մոտակա 4-5 գավառների բնակիչները պետք է պատրաստ լինեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր և Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։ «Մարմարա ծովում էպիկենտրոնով երկրաշարժերի դեպքում մենք միշտ պետք է ընդգծենք, որ խոսքը տարածաշրջանային աղետի մասին […] ...

Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ Կապելո

08:21 25.04.2025

Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ Կապելո

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը չի հասնելու պատմության լավագույն ֆուտբոլիստների խաղամակարդակին, հաղորդում է As-ը: «Յամալն աստղ է, բայց հանճար չէ: Նա չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն: Նրանց պես ֆուտբոլիստները ծնվում են 20 տարին մեկ: Այնպես որ ևս 20 տարի պետք է […] ...

Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքեր

08:15 25.04.2025

Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքեր

Թեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության հասնելը կփրկի բազմաթիվ կյանքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 25.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP