18:10 09.05.2022
«Շարակնոցում» բոլոր հոգևոր երգերը դասակարգված են ըստ եկեղեցական տոների կամ ձայնեղականների։ Դրանցից շատերը ամեն կիրակի հնչում են հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագների ու ժամերգությունների ընթացքում։
Հոգևոր կատարյալ գոհարները Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում հնչեցին Հայաստանի ազգային ակադեմիական կամերային երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Եկեղեցու կամարների տակ հնչեց աստվածային «Սուրբ-սուրբը»։
Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր, բացառիկ հոգևոր համերգին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբը ներկայացել էր փոքր կազմով, եկեղեցու յուրօրինակ ակուստիկայի շնորհիվ ակապելլա կատարմամբ շարականները հնչում էին կատարյալ մաքուր։
85 տարի առաջ հիմնադրված կամերային երգչախումբն արդեն 60 տարի ղեկավարում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, խմբավար Հովհաննես Չեքիջյանը։
Անցած վեց տասնամյակների ընթացքում 94-ամյա կոմպոզիտորի ձեռագիրն անփոփոխ է մնացել, նույն ավյունով ու պատասխանատվությամբ շարունակում է ստեղծագործական աշխատանքը։ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում համերգ ունենալու ցանկությունը եղել է մաեստրոյինը։
«60 տարի մաեստրոն փայլուն համերգներ է ունեցել աշխարհով մեկ և դեռ պիտի շարունակի համերգներ ունենալ, որովհետև, փառք Աստծո, ինչպես տեսնում եք, մաեստրոն էլ ավելի մեծ եռանդով է հիմա սկսել աշխատել, այնպես որ, եթե Աստված հաջողի, այս տարի մի քանի անգամ կայցելենք Գյումրի և Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիներում համերգներ կունենանք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։
Աշխարհի ամենահայտնի բեմերից հայ հոգևոր երգերը հնչեցրած ու հանրահռչակած երգչախումբը վերջին տարիներին համերգասրահների փոխարեն նախընտրում է ելույթներ ունենալ հայկական եկեղեցիներում ու վանքերում։
Եկեղեցու ներսում, լռության մեջ մոտ մեկ ժամ հնչեցին Ֆորեի ու Մոցարտի ռեքվիեմները, Կոմիտասի Հրեշտակային շարականն ու այլ հոգևոր երգեր։ Հանդիսականի համար հոգևոր համերգը մաքրագործվելու, լուռ աղոթելու բացառիկ առիթներից էր։
Առաջին անգամ եկեղեցում չդադարող ծափահարություններ լսվեցին, հանդիսատեսը հոտնկայս իր խոնարհումը հայտնեց մաեստրո Չեքիջյանին ու ակադեմիական երգչախմբի բոլոր երաժիշտ-կատարողներին։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...