Անհնազանդության ակցիաները շարունակվում են. օր 6-րդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

Անհնազանդության ակցիաները շարունակվում են. օր 6-րդ

19:16 06.05.2022

Ինչպես երեկվա հանրահավաքին հայտարարել էր ընդդիմադիր ուժերի առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, անհնազանդության 6-րդ օրը բողոքի ակցիաները սկսելու են կեսօրին:

Ժամը 12-ից սկսած 4 խմբի բաժանված ցուցարարները երթեր են սկսել քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբը շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա, փորձել ժամանակավորապես փակել այն: Միջադեպեր են տեղի ունեցել այդ գործողությունները կանխող ոստիկանների և ցուցարարների միջև:

Ժամը 15-ի դրությամբ անհնազանդության ակցիաների 59 մասնակից բերման է ենթարկվել: Ոստիկանները տարածքից հեռացրել են նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն բերման չեն ենթարկել:

Երթի մասնակիցները որոշ ժամանակով բոլոր կողմերից փակել են Բարեկամության պողոտայի տրանսպորտային հանգույցը: Մյուս խումբն էլ քայլերթով  Մաշտոցի պողոտայից շարժվել է դեպի Հաղթանակի կամուրջ տանող խաչմերուկը: Ժամը 15-ին մոտ բոլոր ցուցարարները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարունակվում է ընդդիմադիր ուժերի վրանային նստացույցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

13:08 28.04.2025

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

13:03 28.04.2025

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:57 28.04.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ ​Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

12:50 28.04.2025

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

12:42 28.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:35 28.04.2025

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...

BACK_TO_TOP