Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ-ն անանցանելի է․ ընթացիկ նորոգումներն անհուսալի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+4.09 oC

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ-ն անանցանելի է․ ընթացիկ նորոգումներն անհուսալի են

19:54 06.05.2022

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի ամենաքիչը 30 կմ-ը երթևեկելի չէ, իսկ նախորդ տարվանից սպասարկող ընկերությանը չի թույլատրվում ընթացիկ հարթեցումներ կատարել, գոնե անցանելի վիճակ ապահովելու համար։

«Էս ճանապարհով քշել հնարավոր չէ ուղղակի, 3 ժամ եղավ՝ Արագածից գուկամ, դեռ տեղ չեմ հասել։ Սա ճամփա չէ, սա ի՞նչ է, ավելի շատ դաշտի ճամփա է»,- դժգոհում է վարորդը։

Դաշտային ճամփա ասածը վերաբերում է հանրապետական նշանակության ավտոճանապարհին, որը համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևանին։ Գյումրի-Արմավիր մոտ 73 կմ երկարության մայրուղու մեծ մասը՝ մոտ 30 կմ-ը, ընդգրկում է Շիրակի մարզը։ Որոշ հատվածներում ասֆալտի շերտն այն աստիճանի է քանդվել, որ փոսերի խորությունը տեղումներից հետո ջրի տարողությամբ են չափում։

 

Անցած տարվանից է ճանապարհի սպասարկումը դադարեցվել։ Սահմանված նորմերով, եթե փոսայնությունը գերազանցում է 4 տոկոսը, այն արդեն ենթակա չէ սպասարկման։ Չսպասարկվող ճանապարհը, սակայն, երկու մարզերի բնակիչների համար իր նշանակությունը չի փոխում։

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի խիստ անհրաժեշտությունը վարորդները զգում են հատկապես ձմռանը, երբ այն դառնում է այլընտրանք Գյումրի-Երևան ճանապարհին։ Գյումրի-Արմավիրով են հիմնականում երթևեկում ծանրաքաշ մեքենաները։

Գյումրի-Արմավիր և Գյումրի-Երևան ճանապարհներն իրար կապող հատվածը՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Գուսանագյուղ, մոտ 15 տարի առաջ է ասֆալտապատվել, նույն հատվածում հիմա ասֆալտաշերտի կտոր չի մնացել։ Թարմ ասֆալտն հիմա Ղարիբջանյան գյուղի հատվածում մոտ 2,5 կմ երկարության ճանապարհին է, անցած տարի է հիմնանորոգվել, իսկ որպես շարունակություն՝ նախատեսվում է մոտ 14,5  և մոտ 15 կմ երկարության 2 ճանապարհահատվածներ նորոգել այս տարի։

«Դա Արագածոտնի մարզից մինչ Շիրակի մարզի Բագրավանի և Սարակապից մինչև Գուսանագյուղի խաչմերուկն է։ Այսինքն՝ մեր մարզն ընդգրկող հատվածն ամբողջությամբ կհիմնանորոգվի։ Մրցույթից հետո տեսնեն, թե ինչքան ֆինանսական միջոցներ կպահանջվի և այդքան ֆինանսական միջոցներ կան, ուրեմն ճանապարհը անպայման այս տարի կհիմնանորոգվի»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Վարչության պետը նաև նշում է, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն հայտարարել է շինկազմակերպության ընտրության մրցույթ, որը կանցկացվի մայիսի 10-ին։ Իսկ մրցութային գործընթացից հետո դեռ հստակեցումներ են արվելու ֆինանսավորման չափի վերաբերյալ, ինչից էլ կախված է շինարարության մեկնարկի ժամկետը։

Մրցութային գործընթացում նախապատվություն է տրվում այն շինընկերությանը, որը հիմնանորոգման ցածր գին է առաջարկում։ Նաև հայտնի է, որ շինանյութի գնի թանկացում է տեղի ունեցել, որից դժգոհում են այն շինկազմակերպությունները, որոնք իրականացնում են ոչ միայն ճանապարհաշինական աշխատանքներ։

Ճանապարհն ընդգրկվել է 2022 թվականի կապիտալ ծախսերի ծրագրում, և եթե շինկազմակերպության մրցույթը կայանա, եթե ֆինանսավորման չափը ճշտվի, նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP