12:13 07.05.2022
Գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ մեղուները կարողանում են տարբերակել զույգ և կենտ թվերը։ Այդ մասին գրում է IFLS-ը:
Այդ եզրակացության են եկել Դիքինի համալսարանի գիտնականները։ Նրանք մեղուների կերամանների կողքին դրել են տարբեր քանակի ֆիգուրներով քարտեր։ Այսպիսով, մի խմբին սովորեցրել են զույգ թվերը քաղցր ջրի հետ ասոցացնել, իսկ կենտ թվերը՝ դառը համով քինինի հետ: Երկրորդ խմբին սովորեցրել են հակառակը։
Մեղուները հաջողությամբ ցույց են տվել համապատասխան թիվն ընտրելու իրենց կարողությունը, երբ բախվել են կերամանի միջև ընտրության:
«Այն մեղուները, որոնց սովորեցրել էին զույգ թվերը «պարգևների» հետ կապել, հիմնականում թռչում էին 12 նիշանոց կերամանի մոտ, մինչդեռ նրանք, ում սովորեցնում էին նախընտրել կենտ թվերը, ընտրել են 11 թվերով նշվածը: Խմբներից ոչ մեկը 100%-ով չի կատարել առաջադրանքները, բայց հաջողության մոտ 70% ցուցանիշները վիճակագրորեն նշանակալի են», – ասում են գիտնականները:
Սակայն, թե ինչպես է միջատներին հաջողվում դա անել, գիտնականները դեռ չեն կարողացել հասկանալ։
«Մենք կարծում էինք, որ դա կարող է կապ ունենալ ծաղկաթերթիկների քանակի հետ: Ծաղկաթերթիկների զույգ և կենտ թիվը կարող է մեղուների համար ծաղիկները տարբերելու ևս մեկ միջոց լինել (գույնի և բույրի հետ միասին), որն օգնում է նրանց ճանաչել կամ տեղեկացնել փեթակների զույգերին ամենահարուստ սննդի աղբյուրների մասին:
Հիշեցնենք, որ Դանիայում գիտնականները հայտնաբերել են օդը մաքրելու մեղուների՝ նախկինում անհայտ ունակությունը: Նրանք իրենց մարմնի վրա կուտակում են մանր միկրոպլաստիկ մասնիկներ։
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...