IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը

19:08 31.07.2018

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ, հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։

IDeA հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրին։ Գյումրին ընդգրկվել է IDeA-ի ռազմավարական քարտեզում՝ հաշվի առնելով քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստ մշակութային ժառանգությունը և այլ գործոններ։ 2015-ին IDeA-ն ֆինանսապես աջակցել է «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի ծրագրերին, որոնց արդյունքում 2017-ից սկսած իրականացվում է «Կումայրի վերածնունդ» նախագիծը։

Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Այգու բարեկարգման և վերակառուցման գաղափարն ինքնին արտահայտում է սոցիալական կապիտալի դերն ու նշանակությունը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Ծրագրի իրագործման նպատակով IDeA հիմնադրամը և Գյումրիի համայնքապետարանը հուշագիր են ստորագրել: Հիմնադրամն ու քաղաքային իշխանություններն աշխատանք են տանում այգու տարածքում առկա տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։ IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 8 ընտանիք տեղափոխվել է հարմարավետ բնակարան, որոնք հիմնականում գտնվում են այգուն հարակից տարածքում և ընտրված են բացառապես ընտանիքների հետ համատեղ։ Մյուս ընտանիքների հետ բնակարանի ընտրության և դրանց ձեռքբերման գործընթացը շարունակվում է։

IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։ Ներկայումս հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:

Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

BACK_TO_TOP