18:18 05.05.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվում է Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակ։
Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։
Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց 51,4 տոկոսն է միայն աշխատուժի մաս կազմում, մինչդեռ տղամարդկանց պարագայում այդ թիվը 70,6 տոկոս է:
Կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զգալի մասը՝ մոտ 86 տոկոսը, ներկայացնում է փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտը, մոտ 95 տոկոսն էլ գործունեություն է ծավալում առևտրի և ծառայությունների ոլորտում։
Հարթակն աջակցելու է ձեռնարկատիրության և զբաղվածության էկոհամակարգի կայացմանը՝ քարտեզագրելով էկոհամակարգի տարբեր դերակատարների կարողություններն ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև մշակելու և ներդնելու է ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանման արդյունավետ մոդելներ, գնահատման համակարգեր, տրամադրելու է հետազոտական տվյալներ՝ տվյալահեն քաղաքականություն մշակելու համար։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ճիշտ է, կանանց զորացման ուղղությամբ թե՛ իրավական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային հարթություններում մեծ աշխատանք է կատարվել, այդուհանդերձ, կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշները դեռևս չեն հասել ցանկալի թիրախին։
«Վստահ եմ, որ հարթակը կկայանա իբրև կանանց կարողությունների զարգացման և ձեռներեցության խթանման ազգային գործիք, որը կմիավորի նաև հանրային ու մասնավոր բոլոր նախաձեռնությունները։ Նպատակ ունենք այն դարձնել նաև ֆինանսական ռեսուրսները կառավարող, կրկնությունները բացառող ու լավագույն մոդելները տարածող գործիք»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝ էկոնոմիկայի նախարարությունը հետևողական աշխատանքներ է կատարում կանանց ձեռներեցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում մեր երկրում կին ձեռներեցների թիվը զգալիորեն մեծացել է, սակայն դա չի կարող բավարար համարվել։
«Լիահույս եմ, որ այս հարթակի գործարկման շնորհիվ շատ կանայք մոտ ապագայում ձեռք կբերեն աշխատանք և շատերը, որ ունեն գործարար հմտություններ, մեծ ցանկություն և բավարար ներուժ, կհաջողեն իրենց բիզնեսում՝ համալրելով այսօր արդեն իրենց տեղն ու դերը գտած և Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում որոշակի դերակատարում ունեցող կին ձեռներեցների շարքերը»,- նշել է նախարար Վահան Քերոբյանը։
«Հայաստանը բախվում է էկոհամակարգային մակարդակի բարդ խնդիրների, որոնք պահանջում են լուծման համալիր և նորարար մեխանիզմներ: ՄԱԶԾ-ի նպատակն է խթանել կանանց ձեռնարկատիրական ներուժը և տնտեսական հնարավորությունները Հայաստանում՝ ապահովելով Կառավարության առավել ընդգրկուն մասնակցություն։ Աջակցության այս ինքնատիպ մեխանիզմը ստեղծելու գործում մենք վճռականորեն գործակցում ենք Կառավարության հետ, քանի որ կանանց տնտեսական մասնակցությունը, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության եւ ձեռներեցության մակարդակի բարձրացման միջոցով, վճռորոշ դեր ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով»,- ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Հարթակն աջակցելու է կին ձեռներեցներին և աշխատանք փնտրող կանանց՝ կիրառելով նորարարական գործիքներ, առաջարկելով ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը խթանող թիրախային ծրագրեր, ինչպես նաև տարատեսակ ցանցերի անդամակցության և ֆինանսավորման հնարավորություններ։
Կանանց տնտեսական զորացման հարթակի լիարժեք մշակման և ներդրման շրջանակում կիրականացվեն պիլոտային ծրագրեր՝ նպաստելու առնվազն սկսնակ 50 և գործող 50 կին ձեռներեցների ու ցածր տնտեսական կարողություն ունեցող 250 կանանց տնտեսական զորացմանը։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...